USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

Beeline –ը հայտնում է, որ փետրվարից վճարում չկատարելու դեպքում ֆիքսված ինտերնետի ծառայությունները չեն արգելափակվի լրացուցիչ տրամադրված 18 օրերի ընթացքում

24.02.2017, 15:22
«ԱրմենՏել» ՓԲԸ–ին տեղեկացնում է, որ սկսած 2017թ-ի փետրվար ամսից վճարում չկատարելու դեպքում ֆիքսված ինտերնետի ծառայությունները չեն արգելափակվի լրացուցիչ տրամադրված 18 օրերի ընթացքում։
Beeline –ը հայտնում է, որ փետրվարից վճարում չկատարելու դեպքում ֆիքսված ինտերնետի ծառայությունները չեն արգելափակվի լրացուցիչ տրամադրված 18 օրերի ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ին (ապրանքանիշը`Beeline) տեղեկացնում է, որ սկսած 2017թ-ի փետրվար ամսից վճարում չկատարելու դեպքում ֆիքսված ինտերնետի ծառայությունները չեն արգելափակվի լրացուցիչ տրամադրված 18 օրերի ընթացքում, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։ 

Տրամադրված ծառայության դիմաց չվճարելու դեպքում Hi-Line և Beeline Ինտերնետ սակագնային պլանների կասեցումը նախկինում իրականացվում էր հաշիվը ներկայացնելու հաջորդող ամսվա 7-րդ օրը, իսկ այժմ` հաջորդող ամսվա 25-րդ օրը: 

Ընկերությունը հայտնում է, որ այս փոփոխությունը հնարավորություն է տալիս բաժանորդներին օգտվել ինտերնետից հավելյալ 18 օր: 

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-