USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Beeline-ը և «ԻՆԵԿՈԲԱՆԿ»-ը համագործակցություն են հաստատել սպառողական վարկավորման ոլորտում

16.05.2017, 15:14
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է սպառողական վարկավորման ոլորտում «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ի հետ համագործակցության մեկնարկի մասին, հայտնում է օպերատորի մամուլի ծառայությունը։
Beeline-ը և «ԻՆԵԿՈԲԱՆԿ»-ը համագործակցություն են հաստատել սպառողական վարկավորման ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է սպառողական վարկավորման ոլորտում «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ի հետ համագործակցության մեկնարկի մասին, հայտնում է օպերատորի մամուլի ծառայությունը։

Հեռախոսներ, սմարթֆոններ, պլանշետներ և Beeline գրասենյակներում վաճառվող այլ սարքավորումներ ձեռք բերելու համար հաճախորդներին հասանելի կլինի վարկավորման մի քանի տեսակ:

Մասնավորապես, վարկերը կարող են տրամադրվել մինչև 36 ամիս ժամկետով և սկսած 0 տոկոս տարեկան տոկոսադրույքով: Beeline-ի հաճախորդները կարող են ստանալ 30.000 դրամից մինչև 1 մլն. դրամ արժողությամբ վարկեր:

«Beeline-ը շարունակում է հոգ տանել հաճախորդների հարմարավետության մասին` ձգտելով առաջարկել առավելագույնս ձեռնտու գներ և պարզ ու հարմար պայմաններ: Հավատարիմ մնալով մեր նպատակին մենք մշտապես ընդլայնում ենք մեր գործընկերների ցանկը և ձգտում ենք անել, այնպես, որ վարկավորման պայմանները շուկայում լինեն առավելագույնս մրցունակ, իսկ ձևակերպման գործընթացը արագ և հարմարավետ», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Մամուլի ծառայությունից նշում են, որ յուրաքանչյուր ամիս Beeline-ի գրասենյակներից ուղարկվում է ավելի քան 4500 հարցում ապառիկ պայմաններով սարքավորումներ ձեռք բերելու համար: «ԻՆԵԿՈԲԱՆԿ»-ի կողմից տրամադրվող ապառիկից կարելի է օգտվել Beeline վաճառքի և սպասարկման բոլոր գրասենյակներում:

Ներկայում, Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում ապառիկ պայմաններով սարքավորումներ կարելի է ձեռք բերել հետևյալ բանկերի միջոցով՝ Յունիբանկ, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկ, ԻՆԵԿՈԲԱՆԿ:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-