Beeline-ում Հաճախորդի օր է. ղեկավար կազմն աշխատում է սպասարկման գրասենյակներում
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /ԱՌԿԱ/. Beeline-ում այսօր հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ ավելի քան 110 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու են հաճախորդների հետ երկրի տարբեր մասերում գտնվող վաճառքի և սպասարկման գրասենյակներում։ Ընդհանուր առմամբ այսօր ընկերության մենեջերները կայցելեն 56 գրասենյակ, որից 29-ը մարզերում, հայտնում է ընկերության մամուլի ծառայույունը։
«Միջոցառումն իրականացվում է Հաճախորդի փորձի բարելավման ծրագրի շրջանակում։ Նպատակը հետադարձ կապի հիման վրա Beeline-ի ծառայությունները կատարելագործելն ու ավելի պարզ ու հարմար դարձնելն է։ Մասնավորապես ընկերության ղեկավարությունը հաճախորդներին ներկայացրեց «Ռոումինգ փաթեթ» սեզոնային առաջարկը և «Սմարթ» փաթեթների առավելությունները, որոնց համար Yandex հավելվածների ինտերնետ տրաֆիկն անվճար է», – նշվում է տարածած հաղորդագրությունում։
«Այսօր Beeline-ի աշխատակիցներն, ինչպես նաև ընկերության ղեկավարությունը մեկ քայլով մոտեցան հաճախորդին։ Մենք անձամբ աշխատում ենք յուրաքանչյուր հաճախորդի հետ, լսում ենք նրանց առաջարկներն ու հարցերը։ «Հաճախորդի օրը» Beeline-ում արդյունավետ գործիք է արդիական ծառայությունները ներկայացնելու և բաժանորդներին հուզող հարցերի շուրջ հետադարձ կապ ստանալու համար։ Նշեմ նաև, որ մեր բաժանորդների համար ընկերությունում գործում է «Հաճախորդի ձայն» նախագիծը, որի շրջանակում ընկերության ավելի քան 100 մենեջեր, այդ թվում և Գլխավոր տնօրենն ու բոլոր ուղղությունների տնօրենները զանգահարում են հաճախորդներին՝ նրանց խնդիրները հնարավորինս արագ ու արդյունավետ լուծելու համար», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Հաճախորդի օրը Beeline-ում անցկացվում է յուրաքանչյուր եռամսյակը մեկ։ Հետադարձ կապի հավաքագրման համար ընկերությունը հաճախորդներին առաջարկում է գնահատականներ դնել գրասենյակներ կամ հաճախորդների սպասարկման կենտրոն դիմելուց հետո։ Նշենք, որ անցած տարվա ընթացքում Beeline-ում ստացվել և մշակվել է ավելի քան 150 000 դիմում։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–