USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Beeline-ի քաղաքային հեռախոսակապն ընդգրկվել է Quatro ծառայությունների փաթեթներում

03.04.2018, 11:41
Beeline-ը ներառում է քաղաքային հեռախոսակապը Quatro Best и Quatro Max ծառայությունների փաթեթներում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Beeline-ի քաղաքային հեռախոսակապն ընդգրկվել է Quatro ծառայությունների փաթեթներում

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. Beeline-ը ներառում է քաղաքային հեռախոսակապը Quatro Best и Quatro Max ծառայությունների փաթեթներում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Միաժամանակ փաթեթների ամսավճարները մնում են անփոփոխ։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, այժմ Beeline-ի ամենատարածված և շուկայում միակ փաթեթային 4-ը 1-ում առաջարկը դարձավ հնարավորինս լիարժեք։ Առաջարկը ներառում է կապի բոլոր տեսակները՝ բջջային կապ և բջջային ինտերնետ, ֆիքսված հեռախոսակապ, հեռուստատեսություն և ֆիքսված գերարագ ինտերնետ։

Quatro ծառայությունների փաթեթի առանձնահատկություններն են` միասնական հաշիվը և խնայողության գործոնը։ Յուրաքանչյուր հաշվարկային ամսվա ավարտին հաճախորդը բոլոր ծառայությունների համար կարող է նաև վճարել` ընդամենը լիցքավորելով իր Quatro հեռախոսահամարը։ Այդ հնարավորությունը դարձնում է Quatro ծառայությունների փաթեթն առավել հասկանալի, պարզ և հարմար։

«Այժմ մեր Quatro առաջարկը թույլ է տալիս ստանալ կապի բոլոր ծառայությունները մեկ փաթեթում, և նման փաթեթային առաջարկներն ավանդաբար ամենահարմարն ու շահավետն են լինում։ Այդ մասին է վկայում նաև այն փաստը, որ ֆիքսված կապն էլ է արդեն ներառված փաթեթի մեջ, և Beeline-ի քաղաքային կապի բաժանորդները կարող են անվճար ու առանց սահմանափակումների զանգահարել Ռուսաստանի Beeline-ի բջջային համարներին։ Մենք շարունակում ենք ապացուցել, որ Beeline-ի կապի ծառայություններից օգտվելը շատ պարզ, հարմար և շահավետ է», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Ընկերությունից հայտնում են, որ Quatro-ի բաժանորդները մինչև 2019 թ․ հունվարի 15-ը կարող են անսահմանափակ անվճար զանգեր կատարել Ռուսաստանի Beeline-ի բջջային համարներին փաթեթում ներառված քաղաքային համարից։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո:-0-