Beeline-ը ներկայացրել է նոր «Neo Max» ծառայությունների փաթեթը` «Մեկ ամիսն անվճար» հատուկ առաջարկով
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է «Մեկ ամիսն անվճար» հատուկ առաջարկով «Neo Max» ծառայությունների փաթեթի գործարկման մասին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն, ծառայությունների փաթեթը ներառում է բջջային կապ, SMS-հաղորդագություն, ինչպես նաև ինտերնետ՝ տանը և բջջայինին։
Նոր «Neo Max» ծառայությունների փաթեթը ներառում է անսահմանափակ ելքային զանգեր Beeline բջջային ցանցի ներսում, 3 ԳԲ ծավալով բջջային ինտերնետ, 150 SMS-հաղորդագություն դեպի ՀՀ և ԼՂՀ բոլոր բջջային ցանցեր, ինչպես նաև մաքսիմալ արագությամբ ֆիքսված ինտերնետ բաժանորդի հասցեում։
Ծառայության փաթեթի ամսական բաժանորդային վարձը կազմում է 5990 դրամ է: Ծառայության առաջին ամիսը տրամադրվում է անվճար։
Ինչպես նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, կապի ծառայությունները դարձնելով էլ ավելի պարզ և հարմար, Beeline-ը կատարելագործում է գործող փաթեթային առաջարկները, փորձում է տալ բաժանորդին ամեն ինչ և միանգամից, ընդ որում` առավելագույնս ցածր գնով:
«Մենք ստեղծել ենք ՀՀ հեռահաղորդակցության շուկայում նմանը չունեցող յուրահատուկ փաթեթային առաջարկ։ Առաջին անգամ բաժանորդի ֆիքսված ինտերնետի արագությունը չի սահմանափակվի։ Մեր բաժանորդները կստանան շատ արագ ինտերնետ տանը և իրենց բջջային հեռախոսներին, անսահմանափակ ներցանցային զանգեր, SMS-հաղորդագրությունների մեծ փաթեթ և շահավետ գին դեպի այլ ցանցեր զանգեր կատարելու համար: Մեր առաջարկի հիմնական առավելություններից է միասնական հաշիվը, որը բաժանորդը ստանալով իր բջջային հեռախոսին, հնարավորություն է ունենում վճարել կապի բոլոր ծառայությունների դիմաց՝ լիցքավորելով միայն բջջային հեռախոսահամարը», - ասել է Պյատախինը:
«Մեկ ամիսն անվճար» հատուկ առաջարկով «Neo Max» ծառայությունների փաթեթին կարող են միանալ ինչպես նոր, այնպես էլ գործող Hi-Line/FTTB բաժանորդները։ Հաճախորդները կնքում են ծառայությունների փաթեթին 13 ամսով բաժանորդագրման պայմանագիր և նրանց Beeline Ինտերնետ ծառայության օգտագործման համար տրամադրվում է Wi-Fi մոդեմ:
Նոր «Neo Max» ծառայությունների փաթեթին միանալիս ADSL ցանցի միջոցով տրմադրվող ինտերնետ արագությունը կարող է հասնել մինչև 18 ՄԲ/Վ՝ կախված բաժանորդի հեռախոսագծի որակից, իսկ FTTB ինտերնետի բաժանորդների մոտ՝ մինչև 100 ՄԲ/Վ։ Դեպի ՀՀ և ԼՂՀ այլ ֆիքսված և բջջային ցանցեր կատարված ելքային զանգերը տարիֆիկացվում են րոպեն 15,9 դրամ։
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ ($1 – 475,94 դրամ): –0-