USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Beeline-ն ավտոկայանատեղի համար վճարման ընթացակարգում որևէ փոփոխություն չի կատարել

12.07.2017, 17:37
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (Beeline ապրանքանիշ) տեղեկացնում է, որ կարճ հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի համար վճարման ընթացակարգում ընկերության կողմից որևէ փոփոխություն չի կատարվել:
Beeline-ն ավտոկայանատեղի համար վճարման ընթացակարգում որևէ փոփոխություն չի կատարել

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (Beeline ապրանքանիշ) տեղեկացնում է, որ կարճ հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի համար վճարման ընթացակարգում ընկերության կողմից որևէ փոփոխություն չի կատարվել, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Ընկերությունը նաև հանդես չի եկել որևէ առաջարկով՝ հաղորդագրությունների ուղարկման ձևի, վճարի կամ միջնորդավճարի չափի հետ կապված փոփոխություն կատարելու»,– նշվում է հաղորդման մեջ։

Beeline-ը ցանկացած այլ օպերատորների պես, միայն տրամադրում է տեխնիկական հնարավորություններ, որ բաժանորդները կարողանան հեռախոսի միջոցով հեշտությամբ վճարել կայանատեղի համար։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-