Beeline–ը IPTV ծառայության շրջանակում հեռուստաալիքների ընդլայնված փաթեթ է գործարկել
17.12.2014,
15:40
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է IPTV ծառայության շրջանակում նոր ընդլայնված հեռուստաալիքների փաթեթի գործարկման մասին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԼԱ/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է IPTV ծառայության շրջանակում նոր ընդլայնված հեռուստաալիքների փաթեթի գործարկման մասին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
«ԱրմենՏել»–ը SPB TV ընկերության հետ համատեղ ապրիլին Հայաստանում գործարկել է IPTV ծառայությունը։ Գործարկման առաջին փուլում բաժանորդներին հասանելի է հեռուստաընկերության ստանդարտ փաթեթը, որը ներառում է ավելի քան 50 տեղական և արտասահմանյան հեռուստաալիք։
Ընդլայնված փաթեթում ներառված են 22 հեռուստալիք, այդ թվում այնպիսի հանրահայտ ալիքներ, ինչպիսին են НТВ-Мир, Discovery Science, Discovery World, Eurosport News, Первый канал Всемирная сеть և այլն։ Հեռուստաալիքների նոր փաթեթի ամսական վարձը կազմում է 5000 դրամ։
Այժմ ընդլայնված փաթեթը ներառում է 81 հեռուստաալիք, ստանդարտը` 59 ալիք։ IPTV ծառայության հեռուստաալիքների բազային փաթեթի բաժանորդավճարը կազմում է 3000 դրամ։
Ինչպես նշել է Հայաստանում «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, Սուրբ ծննդյան և ամանորյա տոների նախաշեմին ընկերությունն ուրախ է առաջարկել իր հաճախորդներին հեռուստաալիքների ավելի ընդլայնված փաթեթ՝ այսպիսով դարձնելով նրանց օրն ավելի հաճելի և հետաքրքիր։
«Մենք աշխատում ենք կյանքն ավելի լավ դարձնելու» կարգախոսի ներքո և այս նախատոնական օրերին Beeline-ը շարունակում է մնալ իր հաճախորդների կողքին՝ առաջարկելով նրանց հեռահաղորդակցության ծառայությունների ողջ փաթեթը՝ սկսած ֆիքսված և բջջային կապից վերջացրած ինտենետի և թվային հեռուստաընկերության ծառայություններով»», – ասել է նա։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, IPTV ծառայությունը հասանելի է Հայաստանի Beeline ֆիքսված կապի բաժանորդների գրեթե 80 տոկոսին։
ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ ($1 – 490,34 դրամ)–0–