USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Beeline-ի քարտային հեռախոսներից կարելի է անվճար զանգել Հայաստանում ընկերության ֆիքսված բոլոր հեռախոսահամարներին

17.10.2016, 17:49
Հայաստանի բոլոր բնակիչները կարող են Beeline քարտային հեռախոսներից իրականացնել անվճար զանգեր դեպի Beeline-ի ֆիքսված ցանց ողջ Հայաստանում։
Beeline-ի քարտային հեռախոսներից կարելի է անվճար զանգել Հայաստանում ընկերության ֆիքսված բոլոր հեռախոսահամարներին

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բոլոր բնակիչները կարող են Beeline քարտային հեռախոսներից իրականացնել անվճար զանգեր դեպի Beeline-ի ֆիքսված ցանց ողջ Հայաստանում։

Ինչպես երկուշաբթի հայտնեցին «ԱրմենՏել» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից, քարտային հեռախոսներից հնարավոր է զանգել ինչպես քարտի առկայության, այնպես էլ դրա բացակայության դեպքում։

Թե առանց քարտի, թե քարտի միջոցով անվճար զանգ կատարելու համար, հեռախոսահամարը հավաքելուց առաջ, պետք է անպայման հավաքել 9 թիվը, այլապես զանգը կտարիֆիկացվի։ 9 թիվը հավաքելուց հետո անհրաժեշտ է հավաքել քաղաքի կոդը, սպասել մոտ 5 վայրկյան և հետո միայն հավաքել զանգվող բաժանորդի հեռախոսահամարը։ 

Ինչպես նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, ընկերությունը շարունակում է արդիականացնել ֆիքսված հեռախոսակապը, և հերթական անակնկալը Հայաստանի բնակիչների համար կլինի այն, որ փողոցներում տեղադրված Beeline-ի քարտային հեռախոսներից հնարավոր է անվճար զանգել դեպի Beeline ֆիքսված ցանց ողջ Հայաստանով մեկ։

«Քարտային հեռախոսներից անվճար զանգեր կատարելու մեր այս նախաձեռնությունը ունի վառ արտահայտված սոցիալական բաղադրիչ և մեկ անգամ ևս ապացուցում է մեր սերը և հոգատարությունը բաժանորդների նկատմաբ։ Beeline–ն իր սոցիալական պատասխանատվության շրջանակում իրականացված ծրագրերի շնորհիվ փորձում է օգնել մարդկանց կյանքը դարձնել էլ ավելի լավը, իսկ անվճար զանգեր կատարելու հնարավորությունը խիստ օգտակար է և արդիական։», - նշել է Պյատախինը։

Ընդ որում, նա հատուկ նշել է, որ քարտային հեռախոսներից կարող են օգտվել ոչ միայն Beeline-ի բաժանորդները, այլ նաև Հայաստանի բոլոր բնակիչները:

Հայաստանում Beeline-ի Կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանն իր հերթին նշել է, որ քաղաքային ավտոմատ հեռախոսները հանդիսանում են Երևանի և Հայաստանի պատմության անբաժանելի մասնիկը, և Beeline-ը որոշել է չփակել պատմության այս էջը, այլ տալ դրան երկրորդ կյանք։

«Այդ իսկ պատճառով մենք վերանորոգեցինք մեր քարտային հեռախոսները և այժմ հնարավորություն ենք տալիս Հայաստանի բոլոր բնակիչներին անվճար օգտվելու դրանցից։ Կցանականայի տեղեկացնել, որ այս նախաձեռնության շրջանակում, 2016թ–ի հոկտեմբերի 20-ին Beeline–ը կանցկացնի հատուկ ակցիա։ Որպես հուշում, թե ինչպես մասնակցել ակցիային և ստանալ նվեր Beeline–ից, կարող եմ ասել, որ մայրաքաղաքի բոլոր բնակիչները լինեն ուշադիր մոտակայքում գտնվող Beeline–ի քարտային հեռախոսներին», - նշել է Կարապետյանը։

Ողջ Հայաստանում գործում է ավելի քան 400 Beeline քարտային հեռախոս։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ -0-