USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

Beeline-ի Կապի թանգարանը ժամանակավորապես փակ կլինի այցելուների համար

05.09.2017, 17:08
Կապի թանգարանը այսօրվանից ժամանակավորապես դադարեցնում է իր աշխատանքը և փակ է լինելու այցելությունների համար:
Beeline-ի Կապի թանգարանը ժամանակավորապես փակ կլինի այցելուների համար

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Beeline-ը տեղեկացնում է, որ Կապի թանգարանը այսօրվանից ժամանակավորապես դադարեցնում է իր աշխատանքը և փակ է լինելու այցելությունների համար: Թանգարանում մեկնարկում է վերանորոգում, որի ավարտից հետո այն կրկին կբացի իր դռները բոլորի առջև, հաղորդում է Beeline-ի մամուլի ծառայությունը։

Թանգարանի վերաբացման օրվա մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն:

Կապի թանգարանում ներկայացված են հեռախոսային կապի և ընկերության զարգացման պատմությանը վերաբերող նյութեր, ինչպես նաև երկրում ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաների ցուցանմուշներ: Թանգարանում ներկայացված ցուցանմուշները հնարավորություն են ընձեռում այցելուներին ծանոթանալ XX-րդ դարից սկսած մինչև ժամանակակից թվային ֆիքսված, բջջային և ինտերնետ կապի սարքավորումներին: Կապի թանգարանը գործում է Ազատություն 24/1 հասցեում։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ:-0-