Beeline-ի վաճառքի և սպասարկման նորացված գրասենյակ է բացվել «Զվարթնոց» օդանավակայանում
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /ԱՌԿԱ/. Beeline-ը հայտարարում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վաճառքի և սպասարկման նորացված գրասենյակի վերաբացման մասին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Գրասենյակը գործում է օդանավակայանի ժամանման սրահում և հասանելի է բոլոր այցելուներին։ Այն աշխատում է շուրջօրյա և առանց ընդմիջումների։
«Այսօրվանից մեր հաճախորդներին օդանավակայանում կընդունի մեր վաճառքի և սպասարկման նորացված գրասենյակը։ Օդանավակայանում կյանքն եռում է օրը 24 ժամ, և օրվա ցանկացած ժամին հաճախորդները կարող են մեր գրասենյակում արագ և առավել հարմարավետ պայմաններում պատրաստվել ճանապարհորդությանը, իսկ հյուրերն ու զբոսաշրջիկները՝ միացնել Հայաստանի խոշորագույն կապի օպերատորի ծառայությունները։ Անհրաժեշտության դեպքում այնտեղ կարելի է նաև գնել սմարթֆոն կան այլ սարքավորում», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Հաճախորդները կարող են դիմել նոր գրասենյակ Beeline-ի կապի հետ կապված ցանկացած հարցով։
Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակների հասցեների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–