Beeline-ը Երևանի թիվ 112 ավագ դպրոցի աշակերտների համար կազմակերպել է հատուկ դասընթաց և էքսկուրսիա Կապի թանգարան
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/ Beeline ընկերությունը Երևանի թիվ 112 ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտների համար նոյեմբերի 9-ին կազմակերպել էր բիզնես-դասընթաց «Աշխատանք մեծ ընկերությունում Beeline-ի օրինակով» թեմայով, հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից:
Այդ կապակցությամբ աշակերտներն այցելել էին Beeline կապի թանգարան և Beeline համալսարան:
Հայաստանում Beeline–ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը ողջունել է ընկերություն այցելած երիտասարդ հյուրերին և ասել. «Գիտակցելով ձեր մասնագիտական զարգացմանը նպաստելու նման բացառիկ հնարավորությունը` Beeline-ը հատուկ կարևորություն է տալիս նմանատիպ միջոցառումներին: Այսօր դուք գործնականում ծանոթացաք հեռահաղորդակցության առաջատար օպերատորի աշխատանքին և բացահայտեցիք նրա աշխատանքի հետ կապված բազմաթիվ առանձնահատկություններ։ Վստահ եմ, որ ձեռք բերած հմտությունները կհանդիսանան Beeline–ի ևս մեկ ներդրում ձեր հետագա մասնագիտական կարիերայի ընթացքում»։
Beeline կապի թանգարանում աշակերտները ծանոթացել են Հայաստանում կապի զարգացման պատմությանը, մեր երկրում ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաներին, ինչպես նաև հայ կապավորների կյանքի հետաքրքիր էջերին։
Նշենք, որ Beeline կապի թանգարանը բաց է իր այցելուների համար ամեն երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00-16:00: Մուտքն ազատ է: Ամեն ուրբաթ` ժամը 10:00-12:00 և 12:00-14:00 թանգարանում կազմակերպվում են էքսկուրսիաներ էքսկուրսավարների ուղեկցությամբ: Էքսկուրսիաներին մասնակցելու համար պետք է մոտենալ Կապի թանգարան Ազատության 24\1 հասցեյով:
ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։
«ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ –0–