Beeline-ը գործարկում է «Արցախ» ռոումինգ ծառայությունը`45 դրամ/րոպե միասնական սակագնով
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Արմենտել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) գործարկում է «Արցախ» ռոումինգ ծառայությունը կանխավճարային և հետվճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների համար, որոնք գտնվում են ռոումինգում ԼՂՀ տարածքում, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
Ծառայության շրջանակում բոլոր մուտքային զանգերը և դեպի Հայաստան ու ԼՂՀ համարներ կատարվող բոլոր ելքային զանգերը կարժենան 45 դր/րոպե:
«Beeline-ը շարունակում է ներդնել նոր ծառայություններ, որոնք մեր բաժանորդներին կապահովեն որակյալ կապով և մատչելի սակագներով ոչ միայն Հայաստանի տարածքում, այլեւ դրա սահմաններից դուրս: «Արցախ» ռոումինգ նոր առաջարկը Beeline-ի հերթական քայլն է, որը հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին օգտվել պարզ և հարմար ծառայություններից` գտնվելով ԼՂՀ տարածքում»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Արցախ» ծառայությունը կարելի է ակտիվացնել` հավաքելով *355# USSD-հրահանգը, իսկ ապաակտիվացնել` *350#: Նախքան ծառայությունը միացնելը կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդները պետք է ակտիվացնեն ռոումինգը` ուղարկելով #351*0000# հրահանգը: Ծառայության միացման արժեքը 200 դրամ է, ներառյալ ԱԱՀ-ն:
Beeline կանխավճարային և հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները, որոնք գտնվում են ռոումինգում ԼՂՀ տարածքում, կարող են նաեւ կատարել անվճար զանգեր +37480000612 տեղեկատու համարին մինչև մայիսի 31-ը:
Beeline ռոումինգ ծառայությունը գործում է աշխարհի 173 երկրների 404 օպերատորի ցանցերում: Ծառայությունից հնարավոր չէ օգտվել այլ ռոումինգ ծառայությունների հետ միաժամանակ: Լրացուցիչ տեղեկություն կարելի է ստանալ Beeline սպասարկման գրասենյակներում, 0611 անվճար հեռախոսահամարով կամ www.beeline.am կայքում։
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–