USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

Beeline-ն ամանորյա խաղարկության հաղթողներին նվիրեց 3 ուղեգիր դեպի ԱՄԷ և 50 պլանշետ

25.12.2015, 17:13
Beeline-ը պարգևատրեց ամանորյա խաղարկության հաղթողներին, որին մասնակցել է ընկերության շուրջ 5000 բաժանորդ, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:
Beeline-ն ամանորյա խաղարկության հաղթողներին նվիրեց 3 ուղեգիր դեպի ԱՄԷ և 50 պլանշետ

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Beeline-ը պարգևատրեց ամանորյա խաղարկության հաղթողներին, որին մասնակցել է ընկերության շուրջ 5000 բաժանորդ, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:

Խաղարկությանը մասնակցել են Beeline-ի բոլոր այն բաժանորդները, ովքեր 2015 թ. նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 20-ը ձեռք են բերել ընկերության բրենդային հեռախոսներ և միացել «Սմարթ+» սակագնային փաթեթին:

Խաղարկության գլխավոր մրցանակը` երեք ուղեգիր դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ, շահեցին Լ. Ավետիսյանը, Ա. Դավթյանը և Է. Պետրոսյանը: Մրցույթի ևս 50 մասնակից շահեցին Beeline պլանշետներ: Պարգևատրման հանդիսավոր արարողությանը, որը տեղի ունեցավ այսօր Ազատության 24/1 հասցեում գտնվող ընկերության վաճառքի և սպասարկման գրասենյակում, ներկա էր Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ընկերության ղեկավարը շնորհավորեց հաղթողներին և նրանց նվիրեց ուղեգրերն ու պլանշետները: «Ի սրտե շնորհավորում եմ ամանորյա խաղարկության բոլոր հաղթողներին և շնորհակալություն հայտնում բոլոր մասնակիցներին մեր բրենդային հեռախոսները գնելու և Beeline-ի բաժանորդ լինելու համար: Թող որ գալիք Նոր Տարին ձեր ընտանիքներին բերի երջանկություն, սեր և բարություն, իսկ մենք, որպես երկրի հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր, ամեն ինչ կանենք, որպեսզի դուք շարունակեք հաճույքով օգտվել մեր պարզ, հարմար և հասանելի ծառայություններից», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը`Beeline) «ՎիմպելԿոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ:-0-