USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Beeline-ը խաղարկեց 3 ուղեգիր դեպի ԱՄԷ և 50 պլանշետ

23.12.2015, 14:59
Beeline-ն չորեքշաբթի անցակցրել է դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ 3 ուղեգրի և 50 պլանշետների խաղարկությունը, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:
Beeline-ը խաղարկեց 3 ուղեգիր դեպի ԱՄԷ և 50 պլանշետ

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Beeline-ն չորեքշաբթի անցակցրել է դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ 3 ուղեգրի և 50 պլանշետների խաղարկությունը, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:

Խաղարկությունը տեղի է ունեցել Ազատության 24/1 հասցեում գտնվող ընկերության վաճառքի և սպասարկման գրասենյակում: Խաղարկությանը մասնակցել են Beeline-ի բոլոր այն բաժանորդները, ովքեր վերջին մեկ ամսվա ընթացքում ձեռք են բերել ընկերության բրենդային հեռախոսներ և միացել
«Սմարթ+» սակագնային փաթեթին:

Ընդհանուր առմամբ խաղարկությանը մասնակցել է շուրջ 5000 բաժանորդ:

«Մեր հաճախորդների բազմաթիվ խնդրանքներով մենք խաղարկությունն անցկացնում ենք մինչև Նոր Տարին, որպեսզի շահողների համար այս հրաշալի տոնը դառնա էլ ավելի հաճելի և ուրախ: Beeline բրենդային հեռախոսների նախատոնական վաճառքը մեր հաճախորդների համար հիանալի հնարավորություն դարձավ ամանորյա նվեր մատուցելու իրենց, իրենց հարազատներին ու ընկերներին և մասնակցելու Beeline-ի կողմից ամանորյա նվերների խաղարկությանը: Այսօր մենք իմացանք հաղթողների անունները, սակայն նվերների երջանիկ տերերին դեռևս սպասում է պարգևատրման հանդիսավոր արարողությունը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ 2015 թ. նոյեմբերի 23-ին մեկնարկած Beeline-ի ամանորյա խաղարկությանը հնարավորություն ունեին մասնակցելու ֆիզիկական անձ հանդիսացող այն բաժանորդները, ովքեր ձեռք էին բերել սմարթֆոն և միացել «Սմարթ+» սակագնային փաթեթին:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը`Beeline) «ՎիմպելԿոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ:-0-