BeeFree` Beeline-ն անսահմանափակ շփման ազատություն է առաջարկում իր հաճախորդներին
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում Beeline-ը գործարկել է նոր «BeeFree» սակագնային փաթեթների շարք: Այն նախատեսված է ակտիվ և ժամանակակից մարդկանց համար, ովքեր գնահատում են իրենց ազատությունը և ձգտում են միշտ կապի մեջ լինել իրենց մտերիմների հետ: Այս մասին հայտնում է Beeline-ի մամուլի ծառայությունը:
Փաթեթները մշակվել են այնպես, որպեսզի բաժանորդները, ինտերնետի զգալի ծավալներ ստանալուց բացի, անվճար օգտվեն սոցիալական ցանցերից և որոշ այլ հավելվածներից. այսպես նրանք կարող են վայելել շփումը առանց Wi-Fi փնտրելու:
«Մասնավորապես, հասանելի են «BeeFree 1900», «BeeFree 2900», «BeeFree 4900» և մարզային «BeeFreeRegional» սակագնային փաթեթները: Մինիմալ փաթեթը ներառում է Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram, BeeTV, Zoom հավելվածներից անսահմանափակ օգտվելու հնարավորություն, իսկ առավելագույն փաթեթը արդեն նաև YouTube (մինչև սեպտեմբերի 30-ը), TikTok, Instagram, Facebook, Snapchat, VK, Odnoklassniki, YandexMusic, Deezer, AppleMusic, Netflix, GoogleMaps, YandexMaps հավելվածները»,- նշվում է հաղորդագրության մեջ:
«Այսօրվա պահանջն է մշտապես կապի մեջ լինելը: Մենք ցանկանում ենք, որ մեր հաճախորդները կաշկանդված չլինեն իրենց հետաքրքրությունների և շփման մեջ, ու ստիպված չլինեն հաշվեկշիռ ստուգել իրենց ընկերների հետ որևէ բանով կիսվելուց առաջ: Վստահ եմ, որ երաժշտական և սթրիմինգային հավելվածների տարիֆիկացման վերացումը հաճելի լրացում կլինի փաթեթներին», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Նշենք, որ բոլոր փաթեթներում ներառված են դեպի հայաստանյան և արտասահմանյան ցանցեր զանգեր կատարելու և կարճ հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն: Անցումը փաթեթներին անվճար է և հեշտությամբ իրականացվում է My Beeline Armenia հավելվածով, որտեղ նաև կարելի է տեսնել փաթեթի մնացորդը և հաշվի վերծանումը»,- նշում են Beeline-ից:
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: 2007թ.–ի ապրիլից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի 100% –ը (ավելի վաղ «ԱրմենՏել» ՓԲԸ) պատկանում է Veon ընկերությունների խմբին։ «ՎԵՈՆ Արմենիան» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ։-0-