USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+29

Ավելի քան 40 հայկական ընտանիքներ օժանդակություն կստանան ՎիվաՍել-ՄՏՍ-ից

20.04.2016, 20:15
Ավելի քան 40 ընտանիքների տներ կնորոգվեն կամ շինարարության ավարտի կհասցվեն ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» ղեկավարները բնակարանաշինության ծրագրի շրջանակում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Ավելի քան 40 հայկական ընտանիքներ օժանդակություն կստանան ՎիվաՍել-ՄՏՍ-ից

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ավելի քան 40 ընտանիքների տներ կնորոգվեն կամ շինարարության ավարտի կհասցվեն ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» ղեկավարները բնակարանաշինության ծրագրի շրջանակում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Հաղորդման մեջ ասվում է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնն» ամփոփել են 2015 թ. արդյունքներն Արագածոտնի մարզում:

Անցած տարվա ընթացքում այս մարզում կիսակառույց տան շինարարությունն ավարտել և/կամ տունը վերանորոգել է 10 ընտանիք: Համագործակցող կառույցների ղեկավարներն այցելել են Մելիքգյուղ համայնք, ուր բնակարանաշինության ծրագրով աջակցություն է ստացել երեք ընտանիք։

«Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» հետ համագործակցելով՝ տարբեր մարզերում տանտիրոջ կողքին իրենց կամավորական աշխատանքով կանգնել են նաև մեր երկու կազմակերպության աշխատակիցները: Ծրագիրը շարունակվելու ենք նաև այս տարի: Նախատեսում ենք դարձյալ աջակցել ավելի քան 40 ընտանիքի, որի համար կհատկացվի շուրջ 105 մլն. դրամ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 «Հատկանշական է, որ 2015թ բնակարանաշինության ծրագրի ամփոփումը հենց այս տանն է կատարվում: 40 ից՝ այս ընտանիքն ամենաանմխիթար պայմաններում էր ապրում, և այստեղ հակադրությունն առավել տեսանելի է: Ուրախալի է տեսնել ընտանիքի կյանքում տեղի ունեցած արմատական փոփոխությունը»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

2007թ.-ից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ը 228,3 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել՝ օգնելով բարելավել Հայաստանի տասը մարզի 31 գյուղի (այդ թվում՝ 10 սահմանամերձ գյուղի) սոցիալապես անապահով 480 բնակչի կենսական պայմանները:

ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-