USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

«ԱրմենՏելը» Երևանում կազմակերպել է «Իրավական գիտելիքներ երիտասարդներին» ուսուցողական դասընթացը

21.07.2015, 18:56
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն և «Ռոսիա» հասարակական կազմակերպությունը անցկացրեցին «Իրավական գիտելիքներ երիտասարդներին» ուսուցողական դասընթացը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
«ԱրմենՏելը» Երևանում կազմակերպել է «Իրավական գիտելիքներ երիտասարդներին» ուսուցողական դասընթացը

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն և «Ռոսիա» հասարակական կազմակերպությունը անցկացրեցին «Իրավական գիտելիքներ երիտասարդներին» ուսուցողական դասընթացը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Դասընթացի նպատակն է իրավական ոլորտում երիտասարդների գիտելիքների ընդլայնումը: Ուսուցողական դասընթացին մասնակցել է երկու տարիքային խմբի շուրջ հարյուր երիտասարդ` 16-18 տարեկան ավագ դպրոցների աշակերտներ և 19-24 տարեկան ուսանողներ:

«Beeline-ը շարունակում է երիտասարդությանն ուղղված ծրագրերի իրագործումը: Մենք գիտակցում ենք ժամանակակից աշխարհում երիտասարդների իրավական կրթության կարևորությունը և իրավական գիտելիքների դերը նրանց կյանքն ավելի լավը դարձնելու ճանապարհին: Վստահ եմ, որ ուսուցողական դասընթացը զգալիորեն նպաստեց մասնակիցների իրավական գիտելիքների ընդլայնմանը, որոնք նրանց համար օգտակար կլինեն ոչ միայն կրթության մեջ, այլ նաև հետագա մասնագիտական կայացման գործում», – նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Ռոսիա» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Յակովենկոն իր հերթին նշել է, որ Beeline ընկերության հետ համատեղ ջանքերով կարելի է օգնել երիտասարդներին` զարգացնելու իրավական գիտելիքները։

«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք օգնել երիտասարդներին` զարգացնելու իրավական գիտելիքները, ինչպես նաև նոր հեռանկարներ բացել նրանց համար», – նշել է Յակովենկոն։

Ուսուցողական դասընթացին որպես զեկուցող հանդես եկան փորձառու իրավաբաններ, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության, Հայաստանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի և ՀՀ-ում ՌԴ Ֆեդերալ Միգրացիոն ծառայության ներկայացուցչության աշխատակիցներ։

Ուսուցողական դասընթացի շրջանակում մասնակիցներին բաժանվեց «Իրավական գիտելիքներ հայրենակիցներին» գրքույկը, ինչպես նաև ժամանակակից օրենսդրության և մարդու իրավունքների պաշտպանության մասին գրքեր։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–