USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն վերանվանվում է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի

05.10.2017, 18:51
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է ընկերության իրավաբանական անվան փոփոխության մասին։
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն վերանվանվում է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է ընկերության իրավաբանական անվան փոփոխության մասին։ Ընկերությունը վերանվանվում է «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի։ Ընդ որում Beeline ապրանքանիշի փոփոխություն չի նախատեսվում, հայտնում է ընկերության մամուլի ծառաությունը։

VEON-ը հեռահաղորդակցության և ինտերնետ ծառայությունների գլոբալ մատակարար է, որի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում։ Այսօրվա դրությամբ ընկերության հաճախորդներ են ավելի քան 235 մլն բնակիչներ ամբողջ աշխարհում։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ: –0–