«ԱրմենՏել» ընկերության Կապի Թանգարանը դռները բացում է այցելուների համար
15.05.2012,
13:36
«ԱրմենՏել» ՓԲԸ-ի (ապրանքանիշը՝ Beeline) Կապի Թանգարանը, որը հիմնադրվել է 2012թ. ապրիլի վերջին, դռներն է բացում այցելուների համար:
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (ապրանքանիշը՝ Beeline) Կապի Թանգարանը, որը հիմնադրվել է 2012թ. ապրիլի վերջին, դռներն է բացում այցելուների համար:
Ինչպես տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից, Կապի Թանգարանը բաց է այցելությունների համար յուրաքանչյուր ուրբաթ 10:00-ից մինչև 16:00-ը: Մուտքն անվճար է: Յուրաքանչյուր ուրբաթ 2 անգամ` ժամը 10:00-ից մինչև 12:00-ը և 14:00-ից մինչև 16:00-ը թանգարանում անցկացվում են էքսկուրսիաներ` էքսկուրսավարի ուղեկցությամբ:
Էքսկուրսիաներին մասնակցելու համար պետք է մեկնարկի ժամին մոտենալ Կապի Թանգարան Ազատության պողոտա 24/1 հասցեում: Ստանալ լրացուցիչ տվյալներ թանգարանի աշխատանքի վերաբերյալ, ինչպես նաև դիմել խմբակային էքսկուրսիա կազմակերպելու համար կարելի է ուղարկել նամակ org@beeline.am էլեկտրոնային հասցեին:
«ԱրմենՏել» ընկերությունը թանգարան է հրավիրում է դպրոցականներին, ուսանողներին և բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են կապի տեխնոլոգիաների զարգացմամբ:
«Կապի ժամանակակից տեխնոլոգիաներն այսօրվա երիտասարդության համար դարձել են սովորական, սակայն այդ ծառայության ապահովումն` աշխատատար ու շատ հետաքրքիր գործ է: Պարբերաբար անցկացնելով անվճար էքսկուրսիաներ, մենք նպատակ ունենք ոչ միայն ներկայացնել այցելուներին, թե ինչպես է այսօր գործում կապը, այլև բացահայտել կապի պատմության փառավոր էջերը, պատմել մեր երկրի և մեր ընկերության նվաճումների մասին», - նշեց «ԱրմենՏելե ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Կապի թանգարանում ներկայացված են հեռախոսային կապի և «ԱրմենՏել» ընկերության զարգացման պատմությանը վերաբերող նյութեր, ինչպես նաև երկրում ներդրված կապի ժամանակակից տեխնոլոգիաների ցուցանմուշներ: Թանգարանում ներկայացված ցուցանմուշները հնարավորություն են ընձեռում այցելուներին ծանոթանալ Հայաստանում հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման պատմությանը, ինչպես նաև հայ կապավորների կյանքի ուշագրավ էջերին:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը՝ Beeline) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ» ընկերությունը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ:--0-