USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

Apple-ը ներկայացնում է նոր Mac համակարգիչները

19.10.2016, 15:57
Հոկտեմբերի 27-ին Apple ընկերությունը նախատեսում է նոր սարքերի շնորհանդես անցկացնել, հաղորդում է Recode պարբերականը` հղում անելով Apple-ի ծրագրերին ծանոթ իր աղբյուրին:

Apple-ը ներկայացնում է նոր Mac համակարգիչները

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 27-ին Apple ընկերությունը նախատեսում է նոր սարքերի շնորհանդես անցկացնել, հաղորդում է Recode պարբերականը` հղում անելով Apple-ի ծրագրերին ծանոթ իր աղբյուրին:

Ինչպես հաղորդում է newsru.com-ը, ենթադրվում է, որ միջոցառման շրջանակում ընկերությունը կներկայացնի Mac համակարգիչների թարմացված շարքը, որոնք կդառնան առաջին անհատական համակարգիչները, որ լռելյայն կաշխատեն macOS Sierra համակարգի բազայում, որը պաշտոնապես գործարկվել է Apple-ի կողմից սեպտեմբերի վերջին:

Apple-ի նոր համակարգիչների հնարավոր բնութագրիչները հայտնի չեն: Ընդ որում, ավելի վաղ համացանցում լուրեր են հայտնվել, որ ընկերությունը նախատեսում է ներկայացնել թարմացված MacBook Pro նոութբուքեր: Աղբյուրների տեղեկություններով, դրանք կլինեն ավելի բարակ, ինչպես նաև  կունենան OLED սենսորային էկրան, որը կփոխարինի ֆունկցիոնալ ֆիզիկական կոճակները:

Բացի այդ, նոր MacBook Pro-ն կունենա AMD ընկերության բարելավված գրաֆիկական չիպեր, որոնք պատասխանում են գեյմերների պահանջներին, և  կունենան Touch ID մատնահետքերի սքաներ: Վերջապես, համակարգիչները կունենան ունվերսալ USB Type-C բնիկ:

Հիշեցնենք, որ Apple-ի նախորդ շնորհանդեսը տեղի է ունեցել սեպտեմբերի սկզբին: Դրա ժամանակ ընկերությունը ներկայացրել է iPhone 7 և 7 Plus սմարթֆոնները, ինչպես նաև` թարմացված Watch սմարթ-ժամացույցը: -0-