USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

Apple–ը կարմիր iPhone է ներկայացրել

10.04.2018, 15:22
Apple կորպորացիան կարմիր կորպուսով iPhone 8 է ներկայացրել։
Apple–ը կարմիր iPhone է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Apple կորպորացիան կարմիր կորպուսով iPhone 8 է ներկայացրել։ Այդ մասին Lenta.ru-ին հայտնել է ընկերության ներկայացուցիչը։

iPhone–ի նոր տարբերակը ստեղծվել է բարեգործական արշավի շրջանակում, այդ իսկ պատճառով այս սարքի վաճառքներից գոյացած միջոցների մի մասը կուղղվի ՁԻԱՀ–ի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամին։

iPhone 8–ի և 8 Plus–ի նոր գույնով կորպուսներն առկա են միայն 64 և 256 գիգաբայթի տարբերակներում։ iPhone X–ը կարմիր գույնով չի արտադրվի։ Սմարթֆոնների վաճառքները կսկսվեն ուրբաթ 700 դոլար և ավելի արժեքով։
2017 թվականի մարտին Apple–ը թողարկել է կարմիր iPhone 7։ Այն ժամանակ ընկերությունից հայտնել էին, որ դա սահմանափակ շարք է, և հետագայում ընկերությունը կարող է դադարեցնել կարմիր կորպուսով սմարթֆոնների վաճառքը։ -0-