USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Apple–ի դեմ դատարան են տվել էլեկտրամոբիլի համար ինժեներներին գրավելու պատճառով

19.02.2015, 13:47
А123 Systems ընկերությունը, որը զբաղվում է էլեկտրամոբիլների համար նանոֆոսֆատային մարտկոցների մշակմամբ, Apple–ին դատարան է տվել ինժեներներին անօրինական գրավելու համար։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Apple–ը մշակում է էլեկտրամոբիլի իր նախագիծը։
Apple–ի դեմ դատարան են տվել էլեկտրամոբիլի համար ինժեներներին գրավելու պատճառով

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. А123 Systems ընկերությունը, որը զբաղվում է էլեկտրամոբիլների համար նանոֆոսֆատային մարտկոցների մշակմամբ, Apple–ին դատարան է տվել ինժեներներին անօրինական գրավելու համար։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Apple–ը մշակում է էլեկտրամոբիլի իր նախագիծը։

Apple–ի դեմ Մասաչուսեթսի Դաշնային դատարան ներկայացված հայցում А123 Systems–ը նշում է, որ 2014 թ.–ի ամռանից Apple–ը սկսել է ակտիվորեն գրավել A123–ի ինժեներներին, հաղորդում է Reuters–ը։

Միաժամանակ նշվում է, որ А123–ից հեռացել են այն աշխատակիցները, ովքեր աշխատել են ընկերության առավել կարևոր նախագծերի վրա։ Ինժեներները հեռանում էին, որպեսզի աշխատեն Apple–ում` խախտելով իրենց պայմանագրերն ու Apple–ում կատարելով նույն խնդիրները, ինչ A123–ում։ Հայցում նշվում է, որ Apple–ը ստեղծում է մարտկոցների արտադրության խոշոր ստորաբաժանում A123–ի հետ մրցելու համար։ A123–ը նաև հայց է ներկայացրել իր հինգ նախկին աշխատակիցների դեմ։

Այցի կապակցությամբ A123–ն ու Apple–ը դեռ պաշտոնական մեկնաբանություններ չեն հրապարակել։ Նախորդ շաբաթ The Wall Street Journal–ը տեղեկացրել էր, որ Apple–ը սկսել է էլեկտրամոբիլ մշակել։ Հրատարակության տվյալներով` «Տիտան» աշխատանքային անվանումով նախագծի վրա աշխատում են մի քանի հարյուր աշխատակիցներ։ Նախագիծը ղեկավարում է ընկերության փոխնախագահ Սթիվ Զադեսկին։ Apple–ի ղեկավար Թիմ Կուկը շուրջ մեկ տարի առաջ հավանություն է տվել էլեկտրամոբիլի ստեղծման նախագծին։ Ինչպես հաղորդել է Business Insider հրատարակությունը, Apple–ի աշխատակիցներից մեկը հայտարարել է, որ «մեքենայի ստորաբաժանում են» գալիս այլ ընկերությունների, այդ թվում նաև Tesla Inc.–ի աշխատակիցները։–0–