USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 21, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+35

«Յանդեքսը» եղանակի տեսության ծառայություն կստեղծի

19.06.2015, 11:59
«Յանդեքս» ընկերությունը բանակցություններ է վարում «Ռուսաստանի հիդրոմետկենտրոն» ԴՊԲՀ–ի հետ տվյալների տրամադրման մասին, որոնք թույլ կտան ստեղծել եղանակի տեսության ծառայություն քաղաքի կոնկրետ շրջանում։ Բանակցությունների մասին տեղեկությունը հաստատել են երկու կողմերի ներկայացուցիչները, հայտնում է «Իզվեստիան»։
«Յանդեքսը» եղանակի տեսության ծառայություն կստեղծի

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. «Յանդեքս» ընկերությունը բանակցություններ է վարում «Ռուսաստանի հիդրոմետկենտրոն» ԴՊԲՀ–ի հետ տվյալների տրամադրման մասին, որոնք թույլ կտան ստեղծել եղանակի տեսության ծառայություն քաղաքի կոնկրետ շրջանում։ Բանակցությունների մասին տեղեկությունը հաստատել են երկու կողմերի ներկայացուցիչները, հայտնում է «Իզվեստիան»։

«Յանդեքսը» բանակցություններ է վարում, որ Ռուսաստանի տարածքում եղանակին հետևելու տվյալների հասանելիություն ստանա, այդ թվում` մետերոլոգիական ռադիոլոկատորներից և մետեոկայաններից։ «Այդ տեղեկությունը թույլ կտար ինտերնետ–ընկերություններին ստեղծել բջջային հավելվածներ, որոնք հնարավորություն կտան հետևել տեղումների հայտնվելուն թաղամասի կամ փողոցի ճշգրտությամբ»,– պատմել են կորպորացիայի մամուլի ծառայությունից։

Ընկերությունում հույս ունեն, որ աստիճանաբար կհաջողվի հասնել փոխըմբռնման, այժմ քննարկվում է տվյալների տրամադրման ձևաչափը և տեխնիկական դետալները։

«Յանդեքսում» պատմել են, որ մինչ օրս ռուս մետեորոլոգները նմանատիպ տեղեկություններ ոչ ոքի չեն հայտնել։

Հիդրոմետկենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Կիպտևը հայտնել է, որ իրենց կազմակերպությունն այժմ ունի բոլոր տվյալները, որոնք թույլ կտան «Յանդեքսին» կանխատեսել եղանակը բարձր ճշգրտությամբ։ Կիպտևի խոսքով, Ռուսաստանում գոյություն ունի մոտ 2 հազար մետեոկայան։ Օրինակ, Մոսկվայում և մարզում գոյություն ունի շուրջ 20 կայան։ Այժմ նրանց տվյալներ են հավաքում երեք ժամը մեկ անգամ։

Հիդրոմետեոկենտրոնի փոխտնօրենը նշել է, որ այդպիսի մոնիթորինգի դեպքում առաջիկա ժամերի համար եղանակի կանխատեսման բարձր ճշգրտություն ստանալը չափազանց դժվար է։ Գոյություն ունեն 10 րոպեն մեկ անգամ մոնիթորինգ անցկացնելու ծրագրեր, բայց դրա համար լրացուցիչ ֆինանսավորում է պահանջվում։ Այժմ Հիդրոմետկենտրոնը ստանում է ինչպես բյուջետային, այնպես էլ մասնավոր ֆինանսավորում։ Պետությունը չի կարող ծածկել ծառայության բոլոր կարիքները։ Այդ իսկ պատճառով բոլոր տվյալներն անվճար տրամադրելն անհնար է։

Տվյալները, որոնք խնդրում է «Յանդեքսը», ենթադրում են ակտիվ տեղումներին, կայծակի ակտիվությանը, ուժգին քամիներին, տեղումների ինտենսիվությանը հետևելը։ Այդ տվյալները ստանալու դեպքում, Կիպտևի խոսքով, կարելի է մշակել մաթեմատիկական մոդել, որը թույլ կտա կանխատեսել եղանակը երկու ժամ առաջ մոտ 1 կմ գոտու համար։ Դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե մոնիթորինգն անցկացվի 10 րոպեն մեկ։ -0-