USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և FPWC–ն շարունակում են գործակցությունը՝ էկոգյուղերի ցանցի զարգացման ուղղությամբ

02.10.2018, 12:30
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), շարունակում են գործակցությունը՝ էկոգյուղերի ցանցի զարգացման ուղղությամբ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և FPWC–ն շարունակում են գործակցությունը՝ էկոգյուղերի ցանցի զարգացման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), շարունակում են գործակցությունը՝ էկոգյուղերի ցանցի զարգացման ուղղությամբ: Ծրագրի թիրախում Հայաստանի հեռավոր գյուղերն են: Ենթակառուցվածքների զարգացումն իրականացվում է մի քանի փուլով: Ներդրվում են էներգախնայող համակարգեր, որոնց գործարկումը շահավետ է մի քանի առումով. թեթևանում է համայնքի ֆինանսական բեռը, համադրվում են բնապահպանական և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բաղադրիչները, ստեղծվում է մաքուր շրջակա միջավայր, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղի բնակիչներն արդեն հասցրել են զգալ համակարգի արդյունավետությունը: LED և սովորական լուսարձակների սպառած էներգիան համեմատել է նաև Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը՝ արձանագրելով և՛ սպառած էներգիայի, և՛ ֆինանսական միջոցների խնայողություն: Արտաքին լուսավորության ժամանակակից լուծումը, գործակցող կողմերի շնորհիվ, այս գյուղ է մտել նախորդ ձմռանը: 2017 թվականին լուսավորվել են գյուղի հիմնական փողոցները` ներառելով 1872մ երկարությամբ տարածք: Տեղակայվել է 52 LED լուսարձակ», – նշված է տարածած հաղորդագրությունում:

Ծրագրի շարունակությամբ ընթացքում են երկրորդական փողոցների լուսավորության աշխատանքները: Անհրաժեշտ չափագրումներից և հողային աշխատանքներից հետո տեղակայվում են հենասյուները: Նոր համակարգի ներդրումը փոխում է դրա պահպանման նկատմամբ տեղացիների վերաբերմունքը. եղածն աչքի լույսի պես պահպանելու գիտակցությունն այստեղ դառնում է արժեհամակարգ:

Քարագլուխ գյուղի բնակիչները կարևոր ձեռքբերում են համարում տնտեսված միջոցներն ու քաղաքակիրթ աշխարհին հատուկ ենթակառուցվածքների առկայությունը: Արտաքին լուսավորությունը, ի դեպ, նաև վայրի կենդանիներից պաշտպանվելու հնարավորություն է տվել: Մինչև տարեվերջ, գյուղում կավարտվի ծրագրի երկրորդ փուլը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը («ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով:–0–