USD
384.46
EUR
453.47
RUB
4.8889
GEL
141.43
2025 թ. հուլիսի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+29

Շիրակի մարզի գյուղերից մեկում VivaCell-MTS-ն աջակցել է տան նորոգմանը

20.01.2016, 19:52
Շիրակի մարզի  սահմանամերձ Բագրավան գյուղում VivaCell-MTS-ն աջակցել Հովհաննիսյանների ընտանիքին նորոգել իրենց տունը, հայտնում են ընկերության մամուլի գրասենյակից:
Շիրակի մարզի  գյուղերից մեկում VivaCell-MTS-ն աջակցել է տան նորոգմանը

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ/. Շիրակի մարզի  սահմանամերձ Բագրավան գյուղում VivaCell-MTS-ն աջակցել Հովհաննիսյանների ընտանիքին նորոգել իրենց տունը, հայտնում են ընկերության մամուլի գրասենյակից:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը բնակարանաշինության ծրագրով շրջայցի շրջանակներում հյուրընկալվել են Շիրակի մարզի սահմանամերձ Բագրավան գյուղում բնակվող Հովհաննիսյաններին»,-ասված է հաղորդագրությունում:

Հովհաննիսյանները Բագրավան են տեղափոխվել քառասուն տարի առաջ՝ սահմանամերձ Խարկով գյուղից: Գնել են կոմունալ տարրական հարմարություններ չունեցող երեքսենյականոց տուն՝ փորձելով վերանորոգել այն: Աճող ընտանիքի հոգսը, սակայն, այդ հնարավորությունը չի տվել: 23 տարի առաջ նրանց հաջողվել է միայն փոխել տանիքը, որն էլ ժամանակի ընթացքում նորից քայքայվել է: Տասն անձից բաղկացած Հովհաննիսյանների համար նոր հնարավորություների ժամանակ է սկսվել:

«Այս ծրագիրն իսկական փրկություն էր մեր ընտանիքի համար: Տանը նույնիսկ ննջասենյակներ չկային, էլ չեմ ասում խոհանոցի ու սանհանգույցի մասին: Այժմ բոլորովին այլ է. ունենք բարեկարգված տուն, տղաներս երկուսն էլ ամուսնացել են, իրենց ընտանիքներն ունեն: Բոլորիս երազանքն իրականություն է դարձել»,-ասել է Հովհաննիսյանների ընտանիքի հայրը՝ Գրիգորը:

«Այս և մյուս համայնքներում աշխատանքներն իրականացվել են սիրով և կարևոր առաքելությամբ: Նման ծրագրերով մենք ձգտում ենք մեր հայրենակիցներին հորդորել, որ խնդիրները լուծելու համար ազատվեն հուսահատության գերությունից: Եվ որքան վճռական ու հաստատակամ լինեն`այնքան արագ կհասնեն արդյունքի: Բոլոր նրանք, ովքեր մասնակցել են շինարարությանը, յուրաքանչյուր քարի հետ՝ տան պատերում ամրացրել են ապագայի հանդեպ լավատեսությունն ու հավատը: Տարիներն իրենց հետ կտանեն և ՛ֆիզիկական աշխատանքի ծանրաբեռնվածությունը, և՛ դժվար անցյալի հիշողությունները»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ընտանիքին տրված մի փոքր հնարավորությունն անգամ բացահայտում է թաքնված ներուժը: Այս ընտանիքի տղաները տունն ամբողջությամբ իրենք են նորոգել, ձևափոխել, շինարարական լուծումներ գտել: Համոզված եմ, որ այս ընտանիքի համար դա նվաճումների սկիզբն է միայն»,- ասել է «Ֆուլեր Տնաշինական Կենտրոն»-ի նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ 2015թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնն» իրականացրել է այն: Արդյունքից օգտվել է 93 ընտանիք:

VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին:-0-