USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

«+Video» ծառայություն. անսահմանափակ «YouTube» և « TikTok »՝ «X» սակագնային պլանի շրջանակում

14.05.2020, 14:13
Ծառայությունը թույլ կտա բաժանորդներին «YouTube» և «TikTok» հավելվածներում անսահմանափակ դիտել ու վերբեռնել տեսանյութեր և լսել երաժշտություն՝ որքան ցանկանան:
«+Video» ծառայություն. անսահմանափակ «YouTube» և « TikTok »՝ «X» սակագնային պլանի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./ԱՌԿԱ/. Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այժմ մինչև 2020թ. հունիսի 30-ը, ներառյալ, «X» կանխավճարային և հետվաճարային սակագնային պլանների, ինչպես նաև «և» սակագնային պլանի տարբերակ 2-ի շրջանակում «YouTube» և «TikTok» հավելվածներն օգտագործելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն սպառվում, հաղորդում է Վիվա–ՄՏՍ–ի մամուլի ծառայությունը: 

«+Video» ծառայությունը ներկայում հասանելի է և ավտոմատ ակտիվացված է վերոնշյալ սակագնային պլանների ակտիվ փաթեթ ունեցող բաժանորդների համար: 

Ծառայությունը թույլ կտա բաժանորդներին «YouTube» և «TikTok» հավելվածներում անսահմանափակ դիտել ու վերբեռնել տեսանյութեր և լսել երաժշտություն՝ որքան ցանկանան: 

Ընկերության TikTok-ի պաշտոնական էջին միանալու համար հետևեք հղմանը՝ tiktok.com/@viva_mts

2020թ. հուլիսի 1-ից «YouTube» և «TikTok» հավելվածներից օգտվելիս կօգտագործվեն սակագնային պլանի շրջանակում տրամադրվող մեգաբայթերը: 

Ընկերությունից հայտնում են, որ սակագնային պլանի փաթեթների ակտիվ լինելու դեպքում հավելվածներից օգտվելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում: 

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am:

Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com։–0–