USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

Ucom-ի նորաբաց վաճառքի և սպասարկման կենտրոնը կգործի Նոր Նորքի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում

25.10.2019, 14:49
Հոկտեմբերի 25-ին Նոր Նորքի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում պաշտոնապես բացվել է Ucom ընկերության վաճառքի և սպասարկման նոր կենտրոնը:
Ucom-ի նորաբաց վաճառքի և սպասարկման կենտրոնը կգործի Նոր Նորքի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 25-ին Նոր Նորքի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում պաշտոնապես բացվել է Ucom ընկերության վաճառքի և սպասարկման նոր կենտրոնը, որն այդ թաղամասում տարիներ շարունակ գործող մասնաճյուղից կրկնակի անգամ մեծ է և ընդարձակ: Այն սմարթֆոնների, աքսեսուարների և գաջեթների ամենամեծ տեսականիով Ucom-ի սպասարկման կենտրոնն է։ Հենց այս մասնաճյուղում է ներկայացված նորարարական սարքավորումների ամենամեծ տեսականին, այդ թվում՝ էլեկտրական հեծանիվն ու ինքնագնացները, ռոբոտը, դրոնները, օգտատերերին վիրտուալ իրականություն տեղափոխող սարքերը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Հաճախորդների մեծ հոսքի պարագայում սպասարկումն ավելի արագ իրականացնելու համար նորաբաց մասնաճյուղում ավելացվել են սպասարկման սեղանները։ Հաճախորդների փորձառության բարելավման, ցանկալի ապրանքն ավելի հեշտ գտնելու և տարածքում կողմորոշվելու նպատակով իրականացվել է հստակ զոնավորում։

«Ucom-ի պաշտոնական գործընկեր Apple-ի արտադրանքը նախընտրողներն անմիջապես կնկատեն iPhone-ների և Apple աքսեսուարների համար առանձնացված հատվածը։ Հավելենք նաև, որ հաճախորդների հարմարավետության համար ստեղծվել են բոլոր պայմանները․ սպասելու հատվածում ի լրումն սմարթֆոնների լարով լիցքավորման հնարավորությանը, կա նաև անլար լիցքավորման հնարավորություն», - նշվում է տարածած հաղորդագրությունում։

«Տեխնոլոգիական նորույթները գնահատողներին առաջարկում ենք ուսումնասիրել այս սպասարկման կենտրոնում հատուկ առանձնացված Smart Home` «Խելացի տուն» զոնան։ Այստեղ ներկայացված են տան համար խելացի այնպիսի լուծումներ, ինչպիսիք են՝ ջերմաստիճանի և խոնավության կարգավորման տվիչները (սենսորները), անվտանգության տեսախցիկները, LED լամպերը և այլն: Առաջին անգամ հենց այս սրահում ենք մեկնարկում սմարթ հեռուստացույցների վաճառքը», - նշել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Բացման միջոցառմանը հրավիրվել են Երևանի Նոր Նորք համայնքի՝ Ucom-ի ֆիքսված և շարժական ծառայություններից օգտվող առաջին 10 հավատարիմ բաժանորդները, ովքեր արժեքավոր նվերներ են ստացել Ucom ընկերությունից՝ նորագույն Xiaomi Mi A3 սմարթֆոններ ու անլար ականջակալներ (AirDots), ինչպես նաև UcomPremier Black քարտեր, որոնք մի շարք առավելություններ են տալիս Ucom-ի բաժանորդներին։

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:–0-