USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հունիսի 30, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

Հռոմի պապը հավատացյալներին դիմել է Telegram–ի միջոցով

12.02.2016, 15:13
Պոմպեի քաղաքի եկեղեցական համայնքն ալիք է գործարկել Telegram–ում, որում հրապարակվում են Ֆրանցիսկոս պապի հաղորդումները։ Այդ մասին գրում է Lenta.ru–ն` հղում անելով Quartz–ին։
  Հռոմի պապը հավատացյալներին դիմել է Telegram–ի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. Պոմպեի քաղաքի եկեղեցական համայնքն ալիք է գործարկել Telegram–ում, որում հրապարակվում են Ֆրանցիսկոս պապի հաղորդումները։ Այդ մասին գրում է Lenta.ru–ն` հղում անելով Quartz–ին։

Telegram–ի ալիքը կարելի է գտնել @pgpompei անվան տակ, իսկ հենց Հռոմի պապի բլոգը կոչվում է Keep Lent («Ծոմ պահիր»)։ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի զանազան հաղորդումներից բացի, չատում նաև հայտնվում են ձայնագրություններ, որոնցում Ֆրանցիսկոս պապն ընթերցում է Ավետարանային խոսքեր։ Ալիքի բաժանորդների թիվն արդեն անցել է 3600–ից, նշում է պորտալը։

Առաջին հաղորդման մեջ Հռոմի պապը կոչ է արել լավ արարքներ գործել և հավանության չսպասել, քանի որ «դա ստիպում է կենտրոնանալ նրա վրա, թե ինչ են մեր մասին մտածում ուրիշները»։

Ալիքի բացումը մեսենջերում նվիրված է Մոխրային չորեքշաբթի օրվան (լատ.` Dies Cinerum), որը նշվում է փետրվարի 10–ին և նշանավորում է Հարության տոնից առաջ պահվող պահքի սկիզբը։

2015 թվականին Հռոմի պապի հաղորդումները տարածվում էին WhatsApp–ով։ Նախորդ տարվա չատի բաժանորդագիրներին կազմակերպիչները կոչ են արել անցնել Telegram, նշելով, որ դա նման է WhatsApp–ին, բայց ավելի լավն է։ -0-