USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

«Սևան ստարտափ սամիթ»-ին ակտիվորեն մասնակցում է Beeline ստարտափ ինկուբատորը

30.07.2019, 17:50
Beeline Ստարտափ Ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին տեղական և միջազգային շուկայում իրենց ճիշտ դիրքը գրավելու հարցում:
«Սևան ստարտափ սամիթ»-ին ակտիվորեն մասնակցում է  Beeline ստարտափ ինկուբատորը

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /ԱՌԿԱ/. Սևանի ափին անցկացվող «Սևան ստարտափ սամիթ»-ի շրջանակում մասնակիցների հետ մենթորային հանդիպում ունեցավ նաև Seven Smarts ընկերության հիմնադիր, Beeline ստարտափ ինկուբատորի մենթոր Արտավազդ Սոխիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Արտավազդ Սոխիկյանը մեծ փորձ ունենալով միջազգային շուկայում՝ արդեն 2 շրջափուլ Beeline ստարտափ ինկուբատորի ռեզիդենտ ստարտափների հետ անհատական հանդիպումներ է ունենում, որպես մենթոր՝ աջակցում գլոբալ շուկա մուտք գործելու հարցում։ Սևան Ստատափ սամմիթ 2019-ում նա մասնակից թիմերին կներկայացնի իրենց նորարար բիզնեսի զարգացման ուղղությունները, ինչպես նաև հանդես կգա որպես ժյուրիի անդամ։

Հուլիսի 31-ին «Mentorship session»-ի շրջանակում թիմերի հետ հանդիպում են ունենալու Beeline ստարտափ ինկուբատորի ղեկավար, BANA-ի տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը, ինկուբատորի պրոյեկտ մենեջեր Մանանա Մելքոնյանը և «Stratecis Dubai»-ի բիզնեսի զարգացման և մարքեթինգի մասնագետ Սթիվեն Քեշիշյանը։

«Նրանք կլսեն ստարտափների ելույթները, խորհուրդներ կտան ներկայացման բովանդակության և բիզնեսի զարգացման ուղղությունների վերաբերյալ, ինչպես նաև կկիսվեն տպավորիչ խոսքով ներկայանալու գաղտնիքներով։ Մենթորները կօգնեն շուկայի ճիշտ հետազոտություն անել, հետաքրքիր ձևաչափով ներկայանալ մրցույթների ժամանակ և հաղթել գլխավոր մրցանակները», - նշվում է տարածած հաղորդագրությունում։

«Beeline ստարտափ ինկուբատորը գործում է արդեն երկրորդ տարին և սա մեր ինկուբատորի երկրորդ մասնակցությունն է «Սևան ստարտափ սամիթ»-ին: Վստահ եմ, որ միայն ակտիվ մասնակցությունը թույլ կտա այս ոլորտի փորձագետներին ու բոլոր ներկայացուցիչներին անհրաժեշտ կապեր ստեղծել, գիտելիքներ ստանալ և ի վերջո զարգացնել մեր երկրում ստարտափ էկոհամակարգը», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline Ստարտափ Ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին տեղական և միջազգային շուկայում իրենց ճիշտ դիրքը գրավելու հարցում, տրամադրում անվճար աշխատանքային տարածք, իրականացնում անհատական հանդիպումներ հավանական ներդրողների հետ, և կազմակերպում տարաբնույթ դասընթացներ և վարպետության դասեր՝ մենեջմենթի, ֆինանսավորման, PR-ի, թվային մարքեթինգի, մարդկային ռեսուրսների կառավարման և այլ թեմաներով։

Վրանային ճամբարի ձևաչափով «Սևան ստարտափ սամիթ»-ին մասնակցող ստարտափները մրցելու են 100 000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդի համար։ Ինչպես նաև լինելու է 100 000 ԱՄՆ դոլար երաշխավորված ներդրումային ֆոնդ, որը կներդրվի 2 կամ 3 ստարտափների մեջ։ Սամմիթին ներկա կգտնվեն անհատ ներդրողներ և վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչներ ողջ աշխարհից։ Այն այս տարի կմիավորի ավելի քան 1000 ձեռներեցների։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույնինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցությանընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնվածձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում,Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: ՎԵՈՆ» խմբիընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», Banglalink» և «Djezzy»ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–