USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

«Ռոստելեկոմը» ինտերնետով ապահովել է Սոչիի «Նոր ալիք» երաժշտական մրցույթը

07.10.2015, 13:04
«Ռոստելեկոմը»` որպես հեռահաղորդակցական գործընկեր, հեռահաղորդակցական ծառայություններով է ապահովել «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթը, որն առաջին անգամ տեղի է ունենում Սոչի քաղաքում 2015թ.–ի հոկտեմբերի 2-11–ին։
«Ռոստելեկոմը» ինտերնետով ապահովել է Սոչիի «Նոր ալիք» երաժշտական մրցույթը

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ռոստելեկոմը»` որպես հեռահաղորդակցական գործընկեր, հեռահաղորդակցական ծառայություններով է ապահովել «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթը, որն առաջին անգամ տեղի է ունենում Սոչի քաղաքում 2015թ.–ի հոկտեմբերի 2-11–ին։

Ինչպես հաղորդել է ընկերության մամուլի ծառայությունը, օպերատորը ստեղծել է անհրաժեշտ ենթակառուցվածք և սարքավորում տրամադրել` լայնաշերտ լարային և Wi-Fi ինտերնետ ապահովելու համար մրցույթի անցկացման տարածքում մինչև 300 Մբիթ/վ արագությամբ, ինչպես նաև կազմակերպիչների և մանակիցների բնակության գոտում։

«Ռոստելեկոմը»` որպես սոցիալական կողմնորոշում ունեցող ընկերություն, ավանդաբար աջակցում է զանգվածային մշակութային միջոցառումներին։

«Նոր ալիք» մրցույթն արդեն երկար տարիների ունի միջազգային մրցույթի կարգավիճակ և նշանավոր իրադարձություն է։-0-