USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-8

ՀՀ–ում, NVIDIA–ի մասնակցությամբ, կստեղծվի Արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոն․ ֆինանսավորումը կկազմի շուրջ 8,5 մլն դոլար

30.11.2023, 14:01
Այս կենտրոնն առաջինը կլինի մեր տարածաշրջանում,և հիմնված է ամենաժամանակակից տեխնոլոգիաների վր
ՀՀ–ում, NVIDIA–ի մասնակցությամբ, կստեղծվի Արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոն․ ֆինանսավորումը կկազմի շուրջ 8,5 մլն դոլար
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում կստեղծվի Արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոն։ Կենտրոնի ստեղծման ֆինանսավորումը կկազմի 3,5 մլրդ ՀՀ դրամ (շուրջ 8,5 մլն ԱՄՆ դոլար)։

Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Facebook–յան իր էջում։

Այս կենտրոնն առաջինը կլինի մեր տարածաշրջանում,և հիմնված է ամենաժամանակակից տեխնոլոգիաների վրա։

Այս ծրագիրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և NVIDIA ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի ապրիլի 21-ին Երևանում տեղի ունեցած հանդիպմանն արձանագրված առաջնահերթության իրականացումն է

«Որպես ԱԺ նախագահի տեղակալ՝ Արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոնի ծրագիրն առաջարկել եմ ընդունել 2024 բյուջեի մասին օրենքի նախագծում, որը քիչ առաջ հաստատվեց Կառավարության նիստում, և շուտով կքննարկվի Ազգային ժողովում», – նշել է Արշակյանը։–0–