USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

Նոր Նորքում վերաբացվել է Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակը

17.12.2018, 16:04
Beeline-ը հայտարարում է Նոր Նորք վարչական շրջանում վերանորոգված վաճառքի և սպասարկման գրասենյակի վերաբացման մասին։
Նոր Նորքում վերաբացվել է Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակը

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Beeline-ը հայտարարում է Նոր Նորք վարչական շրջանում վերանորոգված վաճառքի և սպասարկման գրասենյակի վերաբացման մասին։

Ինչպես հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը, Միկոյան 15/3 հասցեում գտնվող վաճառքի և սպասարկման գրասենյակն աշխատում է առանց ընդմիջման երկուշաբթիից-ուրբաթ ժամը 9:00-ից մինչև 18:00-ը։ Շաբաթ և կիրակի օրերը հանդիսանում են ոչ աշխատանքային։

«Beeline-ը հպարտանում է իր հաճախորդների սպասարկման ցանցով, որն ամենազարգացածներից մեկն է երկրում: Մենք փորձում ենք հնարավորինս մոտ լինել մեր հաճախորդներին և մեր գրասենյակներում գտնվելու ընթացքում տրամադրել նրանց առավելագույն հարմարավետություն: Մենք շատ ուրախ ենք, որ այժմ մեր հաճախորդները կայցելեն ավելի հաճելի, հարմարավետ և պայծառ վաճառքի և սպասարկման գրասենյակ», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline բջջային, ֆիքսված և ինտերնետ ծառայության բաժանորդները կարող են դիմել գրասենյակ Beeline-ի կողմից մատուցվող ծառայություններին վերաբերող ցանկացած հարցով: Նշենք, որ Beeline-ն այսօր Հայաստանում ունի ամենախոշոր վաճառքի և սպասարկման գրասենյակների սեփական ցանցերից մեկը, այն ներառում է 27 գրասենյակ Երևանում և 50 գրասենյակ մարզերում։

Beeline Վաճառքի և սպասարկման գրասենյակների հասցեների, ինչպես նաև աշխատանքային ժամերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–