USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հարավային Կորեայում հայտնագործել են կույրերի համար առաջին «խելացի» ժամացույցները

05.08.2015, 14:49
Հարավային Կորեայից startup–ը հնարել է Բրայլի գրերով աշխարհում առաջին «խելացի» ժամացույցները կույր և թույլ տեսողություն ունեցող օգտատերերի համար, հաղորդում է vesti.ru–ն։
Հարավային Կորեայում հայտնագործել են կույրերի համար առաջին «խելացի» ժամացույցները

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հարավային Կորեայից startup–ը հնարել է Բրայլի գրերով աշխարհում առաջին «խելացի» ժամացույցները կույր և թույլ տեսողություն ունեցող օգտատերերի համար, հաղորդում է vesti.ru–ն։

Dot–ի հիմքում ընկած է նորարարական տեխնոլոգիա, որն էկրանի չորս հատվածներում ձևավորում են «պղպջակներ» (յուրաքանչյուր հատվածում վեց հատ), որոնք հատուկ կարգով հայտնվում և անհետանում են։

Կետերի հայտնվելու արագությունը կարելի է կարգավորել տեքստն ընթերցելու համար։

Dot–ը Bluetooth–ով սինխրոնացվում է սմարթֆոնների հետ, կարող է նաև օգտագործվել գրքեր և նորություններ, SMS կամ iMessage–ում հաղորդագրություններ ընթերցելու համար, ինչպես նաև նավիգացիայի։ Ստացվող հաղորդագրության մասին Dot–ը տեղեկացնում է թեթև վիբրացիայով։

Ներկա պահին թույլ տեսողություն ունեցող օգտատերերն ավելի շատ օգտվում են Siri–ից և այլ ծառայություններից, որոնք կարող են բարձրաձայն կարդալ տեքստերը։

Բրայլի գրերով սարքերը սովորաբար բավական թանկ արժեն և մատչելի չեն օգտատերերի մեծամասնության համար։ Dot–ի ղեկավար Էրիկ Յու Յուն Կիմ Կիմի խոսքով` «խելացի ժամացույցները» ԱՄՆ–ի շուկաներում կհայտնվեն արդեն ընթացիկ տարվա դեկտեմբերին և կարժենան 300 դոլար։