USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

«Կասպերսկու լաբորատորիան» պատրաստ է պաշտպանել իրենց օգտագործողներին ԻՊ–ի կիբեռգրոհների դեպքում. Կասպերսկի

16.11.2015, 18:49
«Կասպերսկու լաբորատորիա» ընկերությունը պատրաստ է պաշտպանել իր օգտագործողներին «Իսլամական պետության» կիբեռգրոհների դեպքում, ասաց «Կասպերսկու լաբորատորիա» ՓԲԸ–ի գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկին` երկուշաբթի ելույթ ունենալով լրագրողների և ՏՏ ոլորտի ներկայացուցիչների առջև։
«Կասպերսկու լաբորատորիան» պատրաստ է պաշտպանել իրենց օգտագործողներին ԻՊ–ի կիբեռգրոհների դեպքում. Կասպերսկի

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Կասպերսկու լաբորատորիա» ընկերությունը պատրաստ է պաշտպանել իր օգտագործողներին «Իսլամական պետության» կիբեռգրոհների դեպքում, ասաց «Կասպերսկու լաբորատորիա» ՓԲԸ–ի գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկին` երկուշաբթի ելույթ ունենալով լրագրողների և ՏՏ ոլորտի ներկայացուցիչների առջև։

«Եթե նրանք կամ ինչ–որ մեկը որոշի կիբեռգրոհներ կազմակերպել, ապա մենք կպաշտպանենք նրանց այդ գրոհներից։ Մենք պատրաստ ենք դրան»,– ասաց Կասպերսկին։

Հարցին, թե ինչպես է «Կասպերսկու լաբորատորիան» պայքարելու ԻՊ–ի դեմ` նա նշեց, որ իր թիմը մշակում է միայն պաշտպանության միջոցներ, այլ ոչ թե այլ ցանցեր ներխուժելու կամ գրոհների միջոցներ։

Ինչ վերաբերում է Կասպերսկու հակավիրուսի օգտագործմանը հենց «Իսլամական պետության» կողմից, ապա, նրա խոսքով, քանի որ այդ կազմակերպությունն անօրինական է, ապա չի կարող օրինականորեն օգտագործել հակավիրուսը։

Եվգենի Կասպերսկին ռուս ծրագրավորող է, տեղեկատվական անվտանգության մասնագետ, «Կասպերսկու լաբորատորիա» ՓԲԸ–ի առաջատար մշակող և խոշորագույն բաժնետեր։ 2007 թվականից ընկերության գլխավոր տնօրենն է։ Ռուսաստանի պետական մրցանակի 2008 թվականի դափնեկիր գիտության և տեխնելեգիաների բնագավառում։ Մամուլում բնութագրվում է որպես «համակարգչային հանցավորության սպառնալիք»։

Հայաստանի նախագահի մրցականը ՏՏ ոլորտում ունեցած համաշխարհային ավանդի համար սահմանվել է նախագահ Սերժ Սարգսյանի կողմից 2009 թվականի հուլիսի 6–ին այդ բնագավառի զարգացումը խրախուսելու նպատակով։

Մրցանակի առաջին դափնեկիրը 2010 թվականին Intel կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարեթն էր (Creig Barret), երկրորդը`  «Apple Computer» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը (2011), երրորդը`«Synaptics» ընկերության նախագահ, «Intel 4004» առաջին միկրոպրոցեսորի ստեղծող Ֆեդերիկո Ֆաջինը։ Հայաստանի նախագահի մրցանակի դափնեկիրը 2013 թվականին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ունեցած համաշխարհային ավանդի համար դարձավ Hitachi ընկերության նախկին գործադիր տնօրեն Ծուգիո Մակիմոտոն, իսկ 2014 թվականին` Cisco Systems–ի զարգացման նախագահ Մարիո Մացոլան։

VivaCell-MTS ընկերությունը վեցերորդ անգամ մրցանակի հովանավորն է։ -0-