«iPhone Xs»-ը և «iPhone Xs Max»-ը՝ «և» սակագնային պլանի շրջանակում
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Այսուհետ գնելով «iPhone Xs» կամ «iPhone Xs Max» ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպսարկման կենտրոններում՝ բաժանորդները հնարավորություն են ստանում ձեռք բերելու այն «և» սակագնային պլանի շրջանակում ներառված ինտերնետի, ներցանցային և դեպի այլ ցանցեր խոսելաժամանակի ու SMS փաթեթների հետ միասին՝ ֆիքսված ամսավճարի դիմաց:
Բաժանորդագրության ժամկետը 24 ամիս է:
«Ծառայությունների ներառված փաթեթներ. 10 ԳԲ**, 3500 րոպե ցանցի ներսում և դեպի ՄՏՍ Ռուսաստան, 150 րոպե ՀՀ այլ, 374 97 and 374 47 ցանցեր, ՄՏՍ Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա, 1000 SMS՝ դեպի ՀՀ բջջային ցանցեր», - նշվում է տարածած հաղորդագրությունում:
* Ամսավճարը ներառում է թե տրամադրվող ծառայությունների դիմաց 3500 դրամ վճարը, և թե սմարթֆոնի համար ամսական գումարը:
** Տրամադրվող ինտերնետ-փաթեթը սպառելու դեպքում, ընթացիկ հաշվի սահմանաչափից և երաշխիքային կանխավճարից կախված, ավտոմատ ակտիվանում է 500 ՄԲ ինտերնետ-փաթեթ՝ 150 դրամ/օր սակագնով:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից ցանկացածը:
"Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում` հղմամբ", - նշում են ընկերությունից:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am:-0-