USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

iPhone X-ը՝ Ucom-ի ամենաարագ ցանցում Apple-ի պաշտոնական երաշխիքով

05.12.2017, 13:09
Ինչպես բազմաթիվ երկրների, այնպես էլ Հայաստանի համար նախատեսված այս նորագույն սմարթֆոնի խմբաքանակը խիստ սահմանափակ է։
iPhone X-ը՝ Ucom-ի ամենաարագ ցանցում Apple-ի պաշտոնական երաշխիքով

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 1-ին Apple-ի պաշտոնական գործընկեր հանդիսացող Ucom ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում մեկնարկեց Apple ընկերության ամենասպասված և ամենաինտրիգային սարքավորման՝ iPhone X-ի վաճառքը, հայտնում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը։

«Ինչպես բազմաթիվ երկրների, այնպես էլ Հայաստանի համար նախատեսված այս նորագույն սմարթֆոնի խմբաքանակը խիստ սահմանափակ է։ Տեխնոլոգիական աշխարհի վերջին խոսքը՝ iPhone X-ն իր տիեզերական մոխրագույն և արծաթագույն երանգներով հնարավոր է ձեռք բերել՝ վճարելով սմարթֆոնի ամբողջական արժեքը», – նշվում է տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Ucom-ից ձեռք բերված Apple-ի արտադրանքի համար գործում է մեկտարվա պաշտոնական երաշխիք։ –0–