USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Անսահմանափակ Instagram «X» և «Y» սակագնային պլանների բաժանորդների համար

27.12.2018, 12:23
Այս Ամանորին ՎիվաՍել-ՄՏՍ-ն անակնկալ է պատրաստել «X» և «Y» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդների համար:
Անսահմանափակ Instagram «X» և «Y» սակագնային պլանների բաժանորդների համար

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Այս Ամանորին ՎիվաՍել-ՄՏՍ-ն անակնկալ է պատրաստել «X» և «Y» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդների համար: 

Մինչև 2019թ. հունվարի 31-ը (ներառյալ) «X» և «Y» սակագնային պլանների՝ ակտիվ փաթեթներ ունեցող բաժանորդները կարող են անսահմանափակ օգտվել «Instagram» սոցիալական ցանցից, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։ 

Հիշեցնենք, որ «X» սակագնային պլանը ներառում է 10 ԳԲ ինտերնետ, անսահմանափակ «Viber», «WhatsApp», «Messenger», «Zangi», «Telegram», 400 րոպե ցանցի ներսում, դեպի ՀՀ ցանցեր, 374 97 և 374 47 ցանցեր, դեպի ԱՄՆ և Կանադա, ՄՏՍ Ռուսաստան, 10 000 ներցանցային րոպե՝ 400 րոպե փաթեթը սպառելուց հետո, 500 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր: 

«Y» սակագնային պլանը ներառում է 5 ԳԲ ինտերնետ, անսահմանափակ «Viber», «WhatsApp», «Messenger», «Zangi», «Telegram», 200 րոպե ցանցի ներսում, դեպի ՀՀ ցանցեր, 374 97 և 374 47 ցանցեր, դեպի ԱՄՆ և Կանադա, ՄՏՍ Ռուսաստան, 10 000 ներցանցային րոպե՝ 200 րոպե փաթեթը սպառելուց հետո, 300 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր: 

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից որևէ մեկը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի վերաբերյալ նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք ընկերության Ֆեյսբուքյան էջին:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am:-0-