Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Beeline-ը ԹՈՒՄՈ Գյումրիում ներկայացրեցին «Արվեստանոց» ցուցադրությունը
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Շարունակելով Գաֆէսճեան արվեստի կենտրոնի (ԳԱԿ) տասնամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ Կենտրոնը հուլիսի 9-ին ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Գյումրու մասնաճյուղում ներկայացրեց Beeline-ի աջակցությամբ իրականացված «Արվեստանոց» ցուցադրությունը, որը կտևի մինչև հուլիսի 31-ը:
Ինչպես հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը, Գաֆէսճեան պատանեկան խորհրդի «Արվեստանոց» կրթական նախագծի արդյունքում ստեղծված ցուցադրությունը տեղի էր ունեցել դեռևս 2018 թ. փետրվար – հունիս ամիսներին: Ֆոտոպատումը ներկայացնում է տասը ժամանակակից հայ նկարիչներին և նրանց արվեստանոցները, որտեղ Գաֆէսճեան պատանեկան խորհրդի անդամների աչքերով բացահայտվում է արվեստագետների ստեղծագործական միջավայրն ու դրա բազմազանությունը:
«Գաֆէսճեան պատանեկան խորհրդի անդամները միշտ հանդես են գալիս հետաքրքրական և ստեղծագործ նախաձեռնություններով, որոնց շարքում առանձնանում է «Արվեստանոց» նախագիծը: Շատ ուրախ ենք այդ նախագծի արդյունքում ստեղծված ցուցադրությամբ հանդես գալ ԹՈՒՄՈ-ի Գյումրու՝ Հայաստանի մշակութային կիզակետ հանդիսացող քաղաքներից մեկի մասնաճյուղում: Շնորհակալ ենք մեր մշտական գործընկեր Beeline-ին, ում աջակցության շնորհիվ կարողանում ենք իրականացնել այսպիսի յուրօրինակ ծրագրեր: Շնորհակալություն ենք նաև հայտնում ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին՝ «Արվեստանոց»-ը մայրաքաղաք Երևանից Հայաստանի մարզերին հասցնելու շրջանակում համագործակցության համար», - նշեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
«Գաֆէսճեան արվեստի կենտրոնը 10 տարեկան է, և այդ տարիների մեծ մասը մենք եղել ենք նրա կողքին՝ աջակցելով կենտրոնում իրականացվող հիանալի նախագծերին: Շատ լավ է, որ մեր երիտասարդներին արվեստի հետ ծանոթացնելու գործընթացը դուրս է գալիս Երևանից և տարածվում մարզերում: 10-ամյակը լավ առիթ է ոչ միայն ամփոփելու կատարված աշխատանքը, այլև առաջ գնալու և ավելի մեծ ծրագրեր մշակելու», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011 թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը:
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույնինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցությանընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնվածձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում,Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: ՎԵՈՆ» խմբիընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», Banglalink» և «Djezzy»ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–