USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

Facebook-ը քննարկում է ԶԼՄ կոնտենտի հասանելիությունը վճարովի դարձնելու հարցը

21.07.2017, 14:23
Նախորդ տարի Facebook–ը և Google–ն ինտերնետում գովազդից վաստակել են 73 մլրդ դոլար:
Facebook-ը քննարկում  է ԶԼՄ կոնտենտի հասանելիությունը վճարովի դարձնելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /ԱՌԿԱ/. Facebook սոցիալական կայքը քննարկում  է զանգվածային լրատվական միջոցների կոնտենտի հասանելիությունը վճարովի դարձնելը։

Ведомости–ի հաղորդմամբ,  Facebook–ի լրատվական գործընկերության ղեկավար Կեմփբել Բրաունը տեղեկացրել է, որ Facebook–ը ծրագրում է կոնտենի վճարովի հասանելիության ծառայությւոն գործարկել։


«Սա այն խնդրանքներից մեկն է, որ լսել ենք շատ թերթերից և ինտերնետ–պարբերականներից, նրանք ուզում են ստանալ վճարովի պրոդուկտ և Facebook–ի վճարովի ծառայություն,– Digital Publishing Innovation Summit համաժողովի ժամանակ ասել է Բրաունը` ընդգծելով, որ հիմա իրենք դա անում են։ – Մենք թողարկում ենք բաժանորդագրությամբ տրամադրվող պրոդուկտ»։

Նախորդ տարի Facebook–ը և Google–ն ինտերնետում գովազդից վաստակել են 73 մլրդ դոլար, դա ԱՄՆ–ի ողջ գովազդային շուկայի 70%–ն է, եկամուտները հաշվել է Pew Research Center–ը։  Գովազդի վաճառքից ամերիկացի հրտարակիչների եկամուտները անցած տարի կազմել են 18 մլրդ դոլար։


Ամերիկացի հրատարակիչներն անհանգստացած են, որ ինտերնետ ընտրությունների եկամուտերն աճում են` այդ թվում նաև ավանդական ԶԼՄ կոնտենտի հաշվին, ավելի վաղ այս մասին գրել էր The Wall Street Journal–ը։ Լրատվական մեդիաների Ամերիկյան Ալյանսը դիմել է ԱՄՆ կոնգրեսին` ինտերնետ –ինդուստրիայի հետ հավաքական բանակցություններ վարելու թույլտվություն տալու խնդրանքով։ ԱՄՆ–ի հակամոնոպոլային օրենսդրությունը սահմանափակում է նման համաձայնագրերի հնարավորությունը։

Facebook–ը դեմ չէ հրատարակիչների միավորմանը, սակայն գերադասում է պարբերականների հետ աշխատել անհատական մոտեցմամբ, ասել է Բրաունը։ 

Սոցիալական ցանցը սկսել է դիտարկել վճարովի բաժանորդագրություն ներդրման հնարավորությունը Facebook–ում կեղծ ինտերնետային լուրերի առատության շուրջ սկանդալից հետո։ Հենց այդ ժամանակ է Facebook- ը վարձել NBC News-ի նախկին լրագրողին` քաղաքական սկանդալից խուսափելու համար: «Մենք գերադասում ենք  աշխատել պարբերականների հետ, ոչ թե խանգարել նրանց հետ գործընկերությանը», - ասել է Բրաունը: -0-