USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Երիտասարդը 12 հազար եվրո կվճարի սերիալի մեկ սերիայի ներբեռնման համար

28.11.2016, 11:57
Ֆինլանդիայի քաղաքացին պետք է 12 հազար եվրո վճարի «Սև առագաստներ» հեռուստասերիալի մեկ սերիան ներբեռնելու և տարածելու համար։
Երիտասարդը 12 հազար եվրո կվճարի սերիալի մեկ սերիայի ներբեռնման համար

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ֆինլանդիայի քաղաքացին պետք է 12 հազար եվրո վճարի «Սև առագաստներ» հեռուստասերիալի մեկ սերիան ներբեռնելու և տարածելու համար։

Սերիալի իրավունքները պատկանում են HBO ամերիկյան հեռուստաընկերությանը։

Ինչպես հաղորդում է securitylab.ru–ն, հղում անելով yle.fi ֆինանսական պորտալին, Hedman Partners իրավաբանական ընկերության փորձագետները, որը զբաղվում է հեղինակային իրավունքների խախտման գործերով, պարզել են ցանցահենի IP հասցեն։ Տվյալները փոխանցվել են դատարան` IP հասցեի սեփականատիրոջ անձնական տվյալները պարզելու համար թույլտվություն ստանալու նպատակով։

Պարզելով ցանցահենի ինքնությունը` իրավաբանները նրան նամակ են ուղարկել` պահանջելով վճարել 600 եվրոյի փոխհատուցում, հակառակ դեպքում նրա գործը կփոխանցվի դատարան։ Երիտասարդը հրաժարվել է վճարել, սակայն դատարանում կողմերը եկել են համաձայնության, և պատասխանող կողմը համաձայնվել է փոխհատուցել 12 417 եվրո։

Ինչպես նշել է Hedman Partners–ի իրավաբան Յոնի Հաթանմաան, օգտատերերը հաճախ են գնում նման վեճերի խաղաղ կարգավորման, քանի որ դատավարության դեպքում նրանք ստիպված կլինեն շատ ավելի մեծ գումար վճարել։–0–