USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

Beeline-ում Xiaomi Redmi 6A սմարթֆոննեն ավելի մատչելի են դարձել

05.04.2019, 17:10
Beeline-ը հայտարարում է Xiaomi Redmi 6A սմարթֆոնների վաճառքի ակցիայի նոր պայմանների մասին։
Beeline-ում Xiaomi Redmi 6A սմարթֆոննեն ավելի մատչելի են դարձել

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Beeline-ը հայտարարում է Xiaomi Redmi 6A սմարթֆոնների վաճառքի ակցիայի նոր պայմանների մասին։

Ինչպես հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը, մինչև 2019 թ.-ի մայիսի 15-ը հաճախորդները՝ բաժանորդագրվելով «Սմարթ 1500» փաթեթին, կարող են այդ հեռախոսը գնել 52800 դրամով կամ վարկով՝ ամսական վճարելով 2200 դրամ։ Առաջարկի շրջանակում բաժանորդին տրամադրվում է 50 ԳԲ շարժական ինտերնետ՝ 6 ամսվա ընթացքում սպառելու հնարավորությամբ։

«Beeline-ը նորացրել է հաճախորդների կողմից սիրված Xiaomi հեռախոսի վաճառքի ակցիան և

ուրախ է առաջարկել հաճախորդներին այս նորաձև ու մատչելի սմարթֆոն էլ ավելի հասանելի գնով։ Փաթեթում ներառված ինտերնետի մեծ ծավալը դրա օգտագործումը կդարձնի էլ ավելի հարմար և հաճելի», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Xiaomi Redmi 6A-ն աշխատում է Android 8.1 (Oreo) համակարգի հիման վրա, ունի 2 ԳԲ օպերատիվ և 16 ԳԲ ներքին հիշողություն, ինչպես նաև դեմքով արգելաբացման հնարավորություն, համալրված է երկու խցիկներով՝ 13 և 5 մեգապիքսել։ Մարտկոցի ծավալն է 3000 mAh։ Սմարթֆոնն ունի երկու 4G SIM քարտ տեղադրելու հնարավորություն։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–