USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակները տոներին կաշխատեն հատուկ գրաֆիկով

27.12.2018, 12:53
Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներն ամանորյա տոներին կաշխատեն ուժեղացված ռեժիմով։
Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակները տոներին կաշխատեն հատուկ գրաֆիկով

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներն ամանորյա տոներին կաշխատեն ուժեղացված ռեժիմով։ Բաժանորդների հարմարության համար դեկտեմբերի 31-ին ընկերության գրասենյակները բաց կլինեն մինչև 16։00-ն, նաև Երևանի ու մարզերի խոշոր գրասենյակները կվերադառնան աշխատանքի 2019 թ․ հունվարի 3-ից։ «Զվարթնոց» օդանավակայանի վաճառքի և սպասարկման գրասենյակը կաշխատի շուրջօրյա՝ առանց հանգստյան օրերի, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Beeline-ը մշտապես մեծ ուշադրություն է դարձնում սպասարկման որակին և բաժանորդների հարմարությանը։ Նույնիսկ ամանորյա տոներին մենք ձգտում ենք առավել մոտ լինել մեր բաժանորդներին և պատրաստ ենք առաջարկել որակյալ սպասարկում և օգնություն՝ ինչպես գրասենյակներում, այնպես էլ հաճախորդների սպասարկման կենտրոնում և սոցցանցերում», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Տոների ընթացքում Beeline-ի բոլոր՝ Երևանի և մարզերի գրասենյակների աշխատանքային գրաֆիկին կարելի է ծանոթանալ www.beeline.am կայքում:

Նշվում է, որ բաժանորդները կարող են իրենց հետաքրքրող հարցերով դիմել 0611 անվճար համարով, կամ կապվել օպերատորի հետ՝ հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին։

Ռոումինգում գտնվող բաժանորդների համար ցանկացած երկրում գործում է սպասարկման +374 8000 0612 անվճար հեռախոսահամարը։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–