USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

ԱրմենՏելը դիտարկում է ԵՏՄ շրջանակում ռոումինգի ամբողջական զրոյացման հնարավորությունը. Պյատախին

12.02.2015, 20:18
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն դիտարկում է ԵՏՄ երկրների տարածքում ռոումինգի ամբողջական զրոյացման հնարավորությունը, հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց Հայաստանում «ԱրմենՏել» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
ԱրմենՏելը դիտարկում է ԵՏՄ շրջանակում ռոումինգի ամբողջական զրոյացման հնարավորությունը. Պյատախին

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն դիտարկում է ԵՏՄ երկրների տարածքում ռոումինգի ամբողջական զրոյացման հնարավորությունը, հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց Հայաստանում «ԱրմենՏել» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

 2015 թվականի փետրվարի սկզբին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման կոլեգիայի անդամ Նուրլան Ալդաբերգենովն անցկացրած հետազորության հիման վրա հայտարարել էր, որ ԵՏՄ–ում ռոումինգի ամբողջական զրոյացումը կկատարվի 4-5 տարվա ընթացքում։

Պյատախինն ընդգծեց, որ ընկերությունը սերտ գործակցություն ունի հայկական կարգավորչի հետ, քննարկում է հաճախորդային սակագների հնարավորությունները, իր առաջարկներն է կատարում և տեսնում է կարգավորիչի դրական արձագանքը։

Սակայն, նրա խոսքով, բարդությունն այն է, որ առայժմ չկա համակարգի հստակ ըմբռնման և ներդրման մեխանիզմներ, բացի այդ, հարցը վերաբերում է նաև ֆինանսական բաղադրիչին, ինչի արդյունքում որոշումները կմշակվեն ավելի մանրամասն և երկարատև։

«Կարծում եմ` որքան ավելի սերտ և մոտ լինեն Միության շրջանակում շփումներն ու ինտեգրումը, այնքան ավելի մոտ, ավելի արագ և ավելի հնարավոր կլինի այդ որոշումը»,– ասաց Պյատախինը, ընդգծելով, որ հենց ԵՄ–ում ինտեգրման միջոցով հաջողվեց հասնել եվրոպական երկրներում ռոումինգի սակագների նվազեցմանը։

ԱՊՀ երկրներում Beeline բիզնեսի զարգացման գործադիր փոխնախագահ Անդրեյ Պատոկան իր հերթին նշեց, որ ԵՏՄ երկրների կարգավորիչները մասնակցում են քննարկումների գործընթացներին և պատրաստում են իրենց առաջարկությունները, սակայն կոնկրետ որոշումներ առայժմ չկան։

«Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որքանով կհաջողվի ԵՏՄ շրջանակում հավասարակշռել միջօպերատորական սակագները, որ հնարավորություն լինի ռոումինգի ընդհանուր գին սահմանել։ Հարցն արդեն մի քանի տարի քննարկվում է, և մենք շահագրգռված ենք, որ ռոումինգի ծառայությունները հասանելի լինեն բաժանորդներին»,– ասաց Պատոկան։

Նա միաժամանակ ընդգծեց, որ ընկերությունն իր կողմից կփորձի անել այնպես, որ ռոումինգի ծառայությունները մշտապես, ինչպես նախորդ տարիներին, ավելի գրավիչ դառնան։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման կոլեգիան մինչև 2015 թվականի ավարտը ծրագրում է ԵՏՄ երկրների բջջային օպերատորների հետ ռոումինգի գների նվազման քայլեր մշակել։ Ավելին, խոսք է գնում ԵՏՄ–ի ներսում ռոումինգի լրիվ զրոյացման մասին։ Ինչպես ցույց է տալիս Եվրամիության օրինակը, դա ձեռնտու է ոչ միայն բաժանորդներին, այլ նաև բջջային ընկերություններին, քանի որ զգալիորեն աճում է վաճառքների ծավալը։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։–0–