USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

«ԱՌԿԱ» գործակալության կայքը առավելագույն առաջընթացն է գրանցել վիրտուալ մտավոր կապիտալի վարկանիշով

29.06.2015, 14:49
«ԱՌԿԱ» տնտեսական լրատվական գործակալության կայքը հայկական ԶԼՄ–ների շրջանում առավելագույն առաջընթացն է գրանցել QI վիրտուալ մտավոր կապիտալի ամփոփ ցուցիչով` «ԱՌԿԱ» գործակալություն ստացված Arcaler Scorecard պորտալի 2015 թ.–ի մայիսի 10–ի հերթական ուսումնասիրության համաձայն։
«ԱՌԿԱ» գործակալության կայքը առավելագույն առաջընթացն է գրանցել վիրտուալ մտավոր կապիտալի վարկանիշով

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» տնտեսական լրատվական գործակալության կայքը հայկական ԶԼՄ–ների շրջանում առավելագույն առաջընթացն է գրանցել QI վիրտուալ մտավոր կապիտալի ամփոփ ցուցիչով` «ԱՌԿԱ» գործակալություն ստացված Arcaler Scorecard պորտալի 2015 թ.–ի մայիսի 10–ի հերթական ուսումնասիրության համաձայն։

2014 թ.–ի նոյեմբերի 10–ին ներկայացրած նախորդ վարկանիշի համեմատ` «ԱՌԿԱ» գործակալութոյւնը բարձրացրել է 15 հորիզոնականով և հիմա 0.30 QI ցուցիչով զբաղեցնում է 11–րդ տեղը։

Հայկական 61 ԶԼՄ–ներ ներկայացնող վարկանիշի առաջին եռյակում են ներառվել News.am–ը (1,01 QI ցուցանիշով), Shant TV–ն (1.00) և «Նովոստի–Արմենիա» գործակալությունը (0.76)։

Նախորդ վարկանիշի համեմատ` վիրտուալ մտավոր կապիտալի ամփոփիչ ցուցիչի միջին նշանակությունն ընդհանուր առմամբ նվազել է` 0,37–ից հասնելով 0,16–ից։ Վարկանիշում նշված 61 լրատվական կայքերից 19–ը ունի միջին նշանակությունից բարձր QI (0.16)։

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը (www.arka.am) գործում է 1996 թ.–ի մայիսի 1–ից։ Այն մասնագիտանում է ֆինանսատնտեսական տեղեկատվության ոլորտում։ Այսօր «ԱՌԿԱ» մեդիահոլդինգում ներառված է նաև հեռահաղորդակցական և բարձր տեխնոլոգիաների teleсom.arka.am պորտալն ու armbanks.am ֆինանսաբանկային պորտալը։ Բացի այդ, գործակալությունն առաջարկում է իր հաճախորդներին տեղեկատվական ուղեկցության և իմիջային միջոցառումների կազմակերպման լրացուցիչ ծառայությունների փաթեթ։ Գործակալությունը կանոնավոր կերպով հանդես է գալիս որպես բազմաթիվ միջազգային կոնֆերանսների, համաժողովների և ցուցահանդեսների ինֆորմացիոն հովանավոր։

2000 թ.–ի արդյունքում ՀՀ ԿԲ–ն «ԱՌԿԱ» գործակալությանը ճանաչել է Հայաստանի լավագույն տնտեսական գործակալությունը։ 2002 և 2003 թթ.–ին Business Initiative Directions կազմակերպությունը «ԱՌԿԱ» գործակալությանը պարգևատրել է Որակի միջազգային աստղով (International Star Award for Quality) Gold կատեգորիայում։–0–