USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

Երևանում մարվել է նոր նամականիշ՝ նվիրված «Եվրոպա 2018. Կամուրջներ» թեմային

02.10.2018, 17:49
Նամականիշը թողարկվել է Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիայի անդամ-երկրների «EUROPA» միջազգային համատեղ թողարկման շրջանակներում։
Երևանում մարվել է նոր նամականիշ՝ նվիրված «Եվրոպա 2018. Կամուրջներ» թեմային

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի «ՀայՓոստ» ՓԲԸ-ի Նոր տեխնոլոգիաների զարգացման և ուսուցման կենտրոնի շենքում մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Եվրոպա 2018. Կամուրջներ» թեմային:

Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Պյոտր Սվիտալսկին, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: 

Նամականիշը թողարկվել է Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիայի (ՓոստԵվրոպա) անդամ-երկրների «EUROPA» միջազգային համատեղ թողարկման շրջանակներում:

Նամականիշի վրա պատկերված է բնական կամուրջ, որը գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում:

Նամականիշն ունի 350 ՀՀ դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը` 40 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը:–0–