USD
384.46
EUR
453.47
RUB
4.8889
GEL
141.43
2025 թ. հուլիսի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+28

ՎիվաՍել-ՄՏՍ-ը բնակարանաշինության ծրագրի շրջանակում կառուցում է Հայաստանում հարյուրերորդ տունը

12.05.2016, 13:27
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության 2016թ.-ի ծրագիրը մեկնարկել է Արմավիրի մարզի սահմանամերձ Մարգարա գյուղում՝ Գևորգյանների կիսակառույց տան շինարարությամբ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը բնակարանաշինության ծրագրի շրջանակում կառուցում է Հայաստանում հարյուրերորդ տունը

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության 2016թ.-ի ծրագիրը մեկնարկել է Արմավիրի մարզի սահմանամերձ Մարգարա գյուղում՝ Գևորգյանների կիսակառույց տան շինարարությամբ, հաղորդում է բջջային օպերատորի մամուլի ծառայությունը:

Սա, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ կառուցվող թվով 100-րդ տունն է:

Դեռ օրեր առաջ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնն» ամփոփում էին նախորդ տարվա ընթացքում իրականացված ծրագրի արդյունքները: Այսօր կրկին օգնում են հերթական բազմանդամ ընտանիքին՝ իրենց երազանքի տունը կառուցելու հարցում:

«Այսօր առանձնահատուկ օր է. շարունակում ենք հաջողված համագործակցությամբ իրականացվող բնակարանաշինության ծրագիրը: Սա և՛ հաճելի է, և՛ մտահոգիչ: Եթե հարցին նայենք դրական տեսանկյունից՝ ուրախալի է, քանի որ կարևոր խնդիր է լուծվում 100-րդ ընտանիքի համար: Մտահոգիչ է սակայն այն փաստը, որ դեռևս կան տանիքի խնդիր ունեցող ընտանիքներ»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

2007թ.-ից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցել է 93 ընտանիքի: Այս տարի այդ թիվը կհամալրվի ևս 41-ով և մինչև տարեվերջ ծրագրի շրջանակներում աջակցություն ստացած ընտանիքների թիվը կհասնի 134-ի: / ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2007 թ.-ից ներդրել է ավելի քան 228 մլն. դրամ բանակարանշօնության ծրագրի իրականացման մեջ` օգնելով բարելավել Հայաստանի տասը մարզերի 31 գյուղի (այդ թվում ինը սահմանամերձ գյուղի) 480 բնակչի կենսապայմանները:

ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-