ՎիվաՍել-ՄՏՍ-ը համակարգիչներ է նվիրել Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչերին
Ինչպես հաղորդել են երեքշաբթի ընկերության մամուլի ծառայությունիվ, սահմանամերձ գյուղերի աջակցության ծրագրի շրջանակում ՎիվաՍել-ՄՏՍ-ը 10 համակարգիչ է տրամադրել Վահան գյուղի միջնակարգ դպրոցին՝ ժամանակակից մեթոդներով ուսումնական գործընթացը կազմակերպելու նպատակով:
Վահան գյուղը տեղակայված է Հայաստանի հյուսիս-արևելքում` Գեղարքունիքի մարզում և գտնվում է Ադրբեջանի հետ սահմանից 28 կմ հեռավորության վրա:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ, երկու տարի առաջ դպրոցն ապահովվել է նաև գերարագ ինտերնետ կապով: Անվճար հիմունքներով էլ տրամադրվել է 3G Wi-Fi երթուղիչ: Այժմ, համակարգչային տեխնիկայի առկայության պարագայում, ստեղծված նոր հնարավորություններից կօգտվի 155 աշակերտ:
Ընկերությունն աջակցել է նաև գյուղի գազատարի կառուցման հարցում, տեղադրվել է արտաքին լուսավորության լուսադիոդային (LED) համակարգ, ինչպես նաև մանկապարտեզի համար տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, որոնք մինչև 60%-ով թույլ են տալիս տնտեսել գազի սպառումն ու ջեռուցման ծախսերը, բացի այդ, դպրոցում իրականացվել է մասնակի վերանորոգում:
Արդեն հաստատված բյուջեի շրջանակում ՎիվաՍել-ՄՏՍ-ը գյուղում ծրագիր է իրականացնելու նաև 2016-ին:
Ընդ որում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն իր անձնական նախաձեռնությամբ և ֆինանսական միջոցներով, 10 համակարգիչ էլ տրամադրել է Լոռու մարզի Չկալով գյուղի դպրոցին:
ՎիվաՍել-ՄՏՍ (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին: -0-