USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Ստեփանավանում այժմ հասանելի է Beeline-ի մինչև 100 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ

31.10.2018, 14:12
Beeline-ը հայտարարում է Ստեփանավան քաղաքում ֆիքսված ենթակառուցվածքի արդիականացման աշխատանքների ավարտի մասին։
Ստեփանավանում այժմ հասանելի է Beeline-ի մինչև 100 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Beeline-ը հայտարարում է Ստեփանավան քաղաքում ֆիքսված ենթակառուցվածքի արդիականացման աշխատանքների ավարտի մասին, հաղորդում է Beeline ընկերության մամուլի ծառայությունը։ 

Նոր VDSL ցանցին անցնելու շնորհիվ` այս քաղաքի բնակիչներին հասանելի դարձավ 100 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետ: 

Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս Ստեփանավանի բնակիչներին մատուցել 20 անգամ ավելի բարձր արագությամբ ֆիքսված ինտերնետ, քան նախկինում: 

«Ինտերնետի նոր տեխնոլոգիան, որը հասանելի է դարձել Ստեփանավանում, գերազանցում է նախկինում գործող ADSL տեխնոլոգիան և ապահովում մի քանի անգամ բարձր արագություն. փաստացի այն հասնում է օպտիկական ինտերնետի արագությանը: Ամբողջ ցանցը կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխի կիրառմամբ: Բաժանորդը պետք է միայն միացնի հեռախոսային գիծը մոդեմին և վայելի գերարագ ինտերնետի հնարավորությունները: Beeline-ը կշարունակի ենթակառուցվածքի արդիականացումը` դարձնելով մեր բաժանորդների կյանքը էլ ավելի լավը», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ 

Շնորհավորելով քաղաքում Beeline-ի ամենահավատարիմ հաճախորդին, Անդրեյ Պյատախինը նրան նվիրեց Neo Max+ ծառայությունների փաթեթի 1 տարի անվճար բաժանորդագրություն՝ մինչև 100 Մբիթ/վրկ գերարագ ֆիքսված ինտերնետ ծառայությամբ և 4G բջջային ցանցով: 

Beeline ինտերնետին միանալու համար կարելի է, մասնավորապես, բաժանորդագրվել Neo Max ծառայությունների փաթեթներին, որոնք հնարավորություն են տալիս ամսական սկսած 5990 դրամի դիմաց ստանալ անսահմանափակ զանգերի հնարավորություն Beeline բջջային ցանցի ներսում, մինչև 50 րոպե խոսելաժամանակ այլ ՀՀ օպերատորների բջջային ցանցերում, մինչև 6 ԳԲ գերարագ բջջային ինտերնետ 4G ցանցում, 150 SMS հաղորդագրություն, իսկ այժմ նաև ֆիքսված ինտերնետ մինչև 100 Մբիթ/վրկ արագությամբ: Neo Max+ ծառայությունների փաթեթի օգտագործման առաջին ամիսն անվճար է:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:–0–