USD
368.54
EUR
428.98
RUB
5.0046
GEL
138.38
2026 թ. հունիսի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+17

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը գրանցվել է սոցիալական ցանցերում

14.03.2017, 14:55
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը էջեր է բացել Twitter և Facebook սոցիալական ցանցերում:
Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը գրանցվել է սոցիալական ցանցերում

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը էջեր է բացել Twitter և Facebook սոցիալական ցանցերում:

Այսօրվանից սկսել է աշխատել դեսպանության պաշտոնական էջը Twitter-ում:

«Բարի գալուստ #ՌԴ-ում #Հայաստանի Հանրապետության Twitter-յան պաշտոնական էջ @mfa_russia @MFAofArmenia @KremlinRussia_E», - նշվում է օգտատերերին ողջունող գրառման մեջ:

Ավելի վաղ սկսել է գործել դեսպանության էջը Facebook-ում:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մարտի 10-ի հրամանագրով` ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Վարդան Տողանյանը (նստավայրը` Մոսկվա): Նա այդ պաշտոնին փոխարինել է Օլեգ Եսայանին: -0-