USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

ՀՀ երեք քաղաքացիներ «Շնորհակալություն ինտերնետին-2015» մրցույթի մրցանակակիրներ են դարձել

25.11.2015, 20:03
ՀՀ երեք քաղաքացիներ «Շնորհակալություն ինտերնետին-2015» մրցույթի մրցանակակակիրներ են դարձել։
ՀՀ երեք քաղաքացիներ «Շնորհակալություն ինտերնետին-2015» մրցույթի մրցանակակիրներ են դարձել

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ երեք քաղաքացիներ «Շնորհակալություն ինտերնետին-2015» մրցույթի մրցանակակակիրներ են դարձել, որն անցկացվել է 55 տարեկանից բարձր օգտատերերի համար  2015 թ․–ի ապրիլի 22-ից հոկտեմբերի 1-ը, իսկ Հայաստանում՝ մինչև հոկտեմբերի 15-ը, տեղեկացրեցին չորեքշաբթի Ռոստելեկոմ ընկերության մամուլի ծառայությունից։

Մրցույթին մասնակցել են ավագ սերնդի ավելի քան 2000 ներկայացուցիչներ (50+) Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության բոլոր մարզերից, ովքեր սովորել են օգտվել համակարգչից և ինտերնետից ինչպես ինքնուրույն, այնպես էլ՝ հատուկ համակարգչային դասընթացների մասնակցության արդյունքում։

Հանձնաժողովի որոշմամբ հատուկ մրցանակի արժանացան Հայաստանի Հանրապետությունից աշխատանքներ ներկայացրած երեք մասնակիցները։

Համակարգչային գրագիտության վերաբերյալ բնակչության անհատական ձեռքբերումները բնութագրող ինտերակտիվ այս մրցույթը Ռուսաստանից բացի առաջին անգամ անցկացվում է Հայաստանում:

Կազմակերպիչների որոշմամբ Հայաստանը դարձավ առաջին երկիրը, ուր տեղի բնակչությանը հնարավորություն ընձեռվեց մասնակցելու ռուսալեզու մրցույթին:

Հայաստանյան մասնակիցների շրջանում հաղթողների պարգևատրումը կկայանա նոյեմբեր 30-ին Երևանում՝ Հայաստանում սոցիալական նախագծի մեկնարկին նվիրված միջոցառման շրջանակներում, որտեղ տեղի կունենա «Азбука Интернета в Армении» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը։

Հայաստանում մրցույթը մեկնարկել էր հոկտեմբերի վերջին, և մրցույթում իրենց աշխատանքները ներկայացրած մասնակիցների ակտիվությունը վկայում է նմանատիպ նախագծերում միջին տարիքի ներկայացուցիչների բարձր ակտիվության մասին։

Մրցույթը Հայաստանում անցկացվում էր հայաստանյան «Ռոստելեկոմի» կողմից՝ Ռուսաստանի գիտության և մշակույթի երևանյան կենտրոնի աջակցությամբ:


«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։

Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։

«Ռոստելեկոմը» դինամիկ զարգացող խոշորագույն հեռահաղորդակցական խումբն է Ռուսաստանում, որը ծառայություններ է մատուցում շուկայի բոլոր բնագավառներում։

Ընկերությունն առաջատարի դիրք է զբաղեցնում լայնաշերտ ինտերնետի և վճարային հեռուստատեսության ռուսական շուկայում։ Հիմա ընկերության բջջային կապի բաժանորդների թիվը կազմում է ավելի քան 13 մլն մարդ։ –0–